Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 760 — Կապալառուի պատասխանատվությունը նախագծային և հետազոտական աշխատանքներն անպատշաճ կատարելու համար 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 760AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 760 — Կապալառուի պատասխանատվությունը նախագծային և հետազոտական աշխատանքներն անպատշաճ կատարելու համար 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 760. Կապալառուի պատասխանատվությունը նախագծային և հետազոտական աշխատանքներն անպատշաճ կատարելու համար 1. Կապալառուն նախագծային և հետազոտական աշխատանքների պայմանագրով պատասխանատվություն է կրում նախագծային փաստաթղթերն անպատշաճ կազմելու և հետազոտական աշխատանքներն անպատշաճ կատարելու համար` ներառյալ նախագծային փաստաթղթերի ու հետազոտական աշխատանքների տվյալների հիման վրա ստեղծված օբյեկտի շինարարության, ինչպես նաև հետագայում դրա շահագործման ընթացքում

Ամբողջ Տեքստ

Հոդված 760. Կապալառուի պատասխանատվությունը նախագծային և հետազոտական աշխատանքներն անպատշաճ կատարելու համար 1. Կապալառուն նախագծային և հետազոտական աշխատանքների պայմանագրով պատասխանատվություն է կրում նախագծային փաստաթղթերն անպատշաճ կազմելու և հետազոտական աշխատանքներն անպատշաճ կատարելու համար` ներառյալ նախագծային փաստաթղթերի ու հետազոտական աշխատանքների տվյալների հիման վրա ստեղծված օբյեկտի շինարարության, ինչպես նաև հետագայում դրա շահագործման ընթացքում հայտնաբերված թերությունները:

2. Նախագծային փաստաթղթերում կամ հետազոտական աշխատանքներում թերություններ հայտնաբերվելու դեպքում պատվիրատուի պահանջով կապալառուն պարտավոր է անհատույց վերափոխել նախագծային փաստաթղթերը և, համապատասխանաբար, իրականացնել լրացուցիչ հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև հատուցել պատվիրատուին պատճառված վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով: § 5. ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել