ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 28 — Դատական վարույթի հրապարակայնությունը 1.
Ամփոփում
Հոդված 28. Դատական վարույթի հրապարակայնությունը 1. Դատարանում վարույթը դռնբաց է, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ 2. Դռնբաց դատական նիստին իրավունք ունի ներկա լինելու 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք, ինչպես նաև տասնվեց տարեկանից փոքր վարույթի մասնակիցը կամ վկան: Դատարանի թույլտվությամբ դատական նիստին կարող է ներկա լինել նաև 16 տարին չլրացած այլ անձ: 3. Վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահե
Ամբողջ Տեքստ
Հոդված 28. Դատական վարույթի հրապարակայնությունը 1. Դատարանում վարույթը դռնբաց է, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։
2. Դռնբաց դատական նիստին իրավունք ունի ներկա լինելու 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք, ինչպես նաև տասնվեց տարեկանից փոքր վարույթի մասնակիցը կամ վկան: Դատարանի թույլտվությամբ դատական նիստին կարող է ներկա լինել նաև 16 տարին չլրացած այլ անձ:
3. Վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ իրավասու է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում որոշում կայացնելու դատական նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դռնփակ դատական նիստի անցկացումը պարտադիր է:
4. Դատական վարույթի ընթացքում դատարանի կայացրած ակտերը հայտարարվում են հրապարակայնորեն։ Ելնելով դռնփակ դատական նիստ անցկացնելու հիմքերից` դատարանի որոշմամբ դատական ակտի առանձին մասեր կարող են հրապարակայնորեն չհայտարարվել: Նշված դատական ակտերի ներածական և եզրափակիչ մասերն ամեն դեպքում հրապարակվում են:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
