Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 32 — Պահեստային դատավորը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 32AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 32 — Պահեստային դատավորը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 32. Պահեստային դատավորը 1. Եթե դատարանում մեղադրանքի քննությունը, դրա բնույթից և ծավալից ելնելով, բացառիկ երկար ժամանակ է պահանջում, ապա դատարանի որոշման հիման վրա տվյալ դատարանի նախագահը, մինչև նախնական դատալսումները սկսվելը, այդ դատարանի դատավորների կազմից նշանակում է պահեստային դատավոր, որը պարտավոր է դատաքննության ընթացքում ներկա լինել դատական նիստերի դահլիճում: Դատարանի նախագահը կարող է պահեստային դատավոր չնշանակել, եթե գտնում է, որ տ

Ամբողջ Տեքստ

Հոդված 32. Պահեստային դատավորը 1. Եթե դատարանում մեղադրանքի քննությունը, դրա բնույթից և ծավալից ելնելով, բացառիկ երկար ժամանակ է պահանջում, ապա դատարանի որոշման հիման վրա տվյալ դատարանի նախագահը, մինչև նախնական դատալսումները սկսվելը, այդ դատարանի դատավորների կազմից նշանակում է պահեստային դատավոր, որը պարտավոր է դատաքննության ընթացքում ներկա լինել դատական նիստերի դահլիճում: Դատարանի նախագահը կարող է պահեստային դատավոր չնշանակել, եթե գտնում է, որ տվյալ վարույթով դրա անհրաժեշտությունը բացակայում է:

2. Նույն վարույթի համար կարող է նշանակվել միայն մեկ պահեստային

դատավոր:

3. Մեղադրանքը քննող դատավորի բացարկի, ինքնաբացարկի, դատավորի լիազորությունների դադարեցման կամ վարույթին նրա մասնակցությունը բացառող այլ հիմքերի առկայության դեպքում պահեստային դատավորը փոխարինում է նրան` շարունակելով վարույթը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել