ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 5 — Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգերը 1.
Ամփոփում
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգերը 1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգերը ներառում են՝ 1) բարձրագույն կրթության և գիտության համակարգերի պետական կառավարման մարմինները և այն կազմակերպությունները, որոնք բարձրագույն կրթության և գիտության համակարգերում իրականացնում են օրենքով սահմանված համապատասխան գործառույթներ. 2) բուհերը և գիտական կազմակերպությունները. 3) բարձրագույն կ
Ամբողջ Տեքստ
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգերը 1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգերը ներառում են՝ 1) բարձրագույն կրթության և գիտության համակարգերի պետական կառավարման մարմինները և այն կազմակերպությունները, որոնք բարձրագույն կրթության և գիտության համակարգերում իրականացնում են օրենքով սահմանված համապատասխան գործառույթներ. 2) բուհերը և գիտական կազմակերպությունները. 3) բարձրագույն կրթության և գիտության համակարգերում ներգրավված ուսանողներին, ակադեմիական և վարչական կառավարման գործառույթներ իրականացնող կազմի աշխատողներին, գիտական և ճարտարագիտատեխնիկական կազմի աշխատողներին և այլ մասնակիցների. 4) լիցենզավորման գործընթացները և չափանիշները. 5) ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման գործընթացները և չափանիշները. 6) լիցենզիաների և հավատարմագրերի պետական գրանցամատյանը. 7) որակավորումների ազգային շրջանակը, ոլորտային որակավորումների շրջանակները, հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը. 8) ուսումնառության արդյունքների ճանաչմանը, գնահատմանը և որակավորումների և միկրոորակավորումների շնորհմանն առնչվող չափանիշները և գործընթացները. 9) որակավորումների պետական գրանցամատյանը. 10) բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
