Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 42 — Գրավոր ապացույցը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 42AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 42 — Գրավոր ապացույցը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 42. Գրավոր ապացույցը 1. Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութեր (փաստաթղթեր)։ 2. Գրավոր ապացույցներ են նաև էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութերը, եթե առկա է հաղորդակցության իսկությունն ապացուցելու հնարավորություն։ 3. Գրավոր ապացույցները ներկայացվում են բնօրինակով կամ պատճենի ձև

Ամբողջ Տեքստ

Հոդված 42. Գրավոր ապացույցը 1. Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութեր (փաստաթղթեր)։

2. Գրավոր ապացույցներ են նաև էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութերը, եթե առկա է հաղորդակցության իսկությունն ապացուցելու հնարավորություն։

3. Գրավոր ապացույցները ներկայացվում են բնօրինակով կամ պատճենի ձևով։

4. Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, կարող է պատճենի ձևով գրավոր ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից պահանջել պատշաճ վավերացված պատճենը ներկայացնել։ Պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։

5. Էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութը ներկայացվում է թղթային կրիչով։

6. Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մեկ մասը, ապա կարող է ներկայացվել դրա քաղվածքը։ Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, կարող է քաղվածքը որպես գրավոր ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից պահանջել ամբողջական փաստաթուղթը ներկայացնել։ Ամբողջական փաստաթուղթը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։

7. Փաստաթղթերի բնօրինակները պարտադիր ներկայացվում են այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքներին կամ նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը չներկայացվելու դեպքում դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։

8. Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, կարող է օտարալեզու գրավոր ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից պահանջել գրավոր ապացույցը ներկայացնել օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ։ Նման թարգմանություն չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։

9. Դատարանը վերադարձնում է գործում առկա փաստաթղթերի բնօրինակները` դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ, եթե համարում է, որ դրանք դատաքննության համար այլևս անհրաժեշտ չեն։ Այդ դեպքում գործին կցվում է փաստաթղթի բնօրինակի` դատարանի կնիքով վավերացված պատճենը կամ քաղվածքը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել