ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 553 — Էներգիայի քանակը 1.
Ամփոփում
Հոդված 553. Էներգիայի քանակը 1. Էներգամատակարարող կազմակերպությունը պարտավոր է միացված ցանցի միջոցով աբոնենտին մատուցել էներգամատակարարման պայմանագրով նախատեսված քանակով էներգիա` իր ու աբոնենտի միջև համաձայնեցված մատուցման ռեժիմի պահպանմամբ: Էներգամատակարարող կազմակերպության մատուցած և աբոնենտի օգտագործած էներգիայի քանակը որոշվում է դրա փաստացի սպառման հաշվարկի տվյալներին համապատասխան: 2. Էներգամատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել աբոնենտի
Ամբողջ Տեքստ
Հոդված 553. Էներգիայի քանակը 1. Էներգամատակարարող կազմակերպությունը պարտավոր է միացված ցանցի միջոցով աբոնենտին մատուցել էներգամատակարարման պայմանագրով նախատեսված քանակով էներգիա` իր ու աբոնենտի միջև համաձայնեցված մատուցման ռեժիմի պահպանմամբ: Էներգամատակարարող կազմակերպության մատուցած և աբոնենտի օգտագործած էներգիայի քանակը որոշվում է դրա փաստացի սպառման հաշվարկի տվյալներին համապատասխան:
2. Էներգամատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել աբոնենտի իրավունքը` փոխել իր կողմից ընդունվող էներգիայի պայմանագրով սահմանված քանակը` էներգամատակարարող կազմակերպությանը պատճառած վնասները հատուցելու պայմանով:
3. Եթե էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, ապա նա իրավունք ունի օգտագործել իր համար խելամտորեն անհրաժեշտ քանակի էներգիա: (553-րդ հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-159)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
