Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-2016 հուլիսի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 հուլիսի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 20 | ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

16 հուլիսի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Պողոսյանի

Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի

Մ. Թոփուզյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Էդուարդ Խաչիկյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Էդուարդ Խաչիկյանը 25.06.2013թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված «ստանալը հավաստող փաստաթղթերը» դրույթի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին։

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը սահմանափակում է անձի դատական, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, և անձը լիովին զրկվում է իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելուց։ Ըստ դիմողի ստեղծվում է մի իրավիճակ, որի պայմաններում անձը զրկվում է արդար դատաքննության, արդարադատության մատչելիության սահմանադրական իրավունքի իրականացումից, եթե անձն ինչ-ինչ պատճառներով չի կցել հայցադիմումին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկը։

Անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվեց, որ դիմումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է քննության, քանի որ.

• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական

դատարանին,

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա

սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Դատական կազմը միաժամանակ գտնում է, որ առկա են դիմողի

միջնորդությունը պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ, բավարարելու օրենքով սահմանված հիմքերը ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի գ) մասով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացի Էդուարդ Խաչիկյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

16 հուլիսի 2013 թվականի

ՍԴԴԿՈ/2-20

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հուլիսի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-20
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել