Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 514 — Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից մոլախաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 514AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 514 — Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից մոլախաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 514. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից մոլախաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը 1. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից մոլախաղերի մասնակցելը` պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: 2. Ձերբակալվածներին կամ կալանավորվա

Ամբողջ Տեքստ

Հոդված 514. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից մոլախաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը 1. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից մոլախաղերի մասնակցելը` պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից մոլախաղեր կազմակերպելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 530-րդ հոդվածում մոլախաղ է համարվում իր կամ այլ անձի համար գույք կամ այլ առավելություն ստանալու նպատակով ոչ իրավասու մարմնի կազմակերպած ցանկացած խաղ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել