ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 69 — Անվավեր և վավեր քվեաթերթիկները 1.
Ամփոփում
Հոդված 69. Անվավեր և վավեր քվեաթերթիկները 1. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում, սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է ցանկացած այլ իր (այդ թվում՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկ)։ 2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն ան
Ամբողջ Տեքստ
Հոդված 69. Անվավեր և վավեր քվեաթերթիկները 1. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում, սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է ցանկացած այլ իր (այդ թվում՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկ)։
2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե՝ 1) մեկից ավելի թեկնածուի օգտին նշումներ է ներառում. 2) մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում միաժամանակ «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է ներառում. 3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է ավելորդ գրառում. 4) որևէ նշում չի ներառում. 4․1) ծրարը պարունակում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում, սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է ցանկացած այլ իր (այդ թվում՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկ)․ 5) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը: 6) (կետն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-505-Ն ) 3. Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա:
4. Սահմանված նմուշի քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ: 5. (մասն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-505-Ն ) (69-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց.
01.04.21 ՀՕ-171-Ն, խմբ., փոփ., լրաց.
07.05.21 ՀՕ-202-Ն, փոփ.
05.12.24 ՀՕ-505-Ն, խմբ., լրաց.
07.04.26 ՀՕ-95-Ն ) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
