ԱՄԱԻԼ ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 հունվարի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 3 | ԱՄԱԻԼ ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ
2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
23 հունվարի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Մ. Թոփուզյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Ամաիլ Միքաելյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Ամաիլ Միքաելյանը 2012թ. հունվարի 10-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ, 233-րդ և 234-րդ հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես վերջինիս 18-րդ հոդվածի պահանջներին։ Գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
1. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից ընդհանրապես անտեսված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 69-րդ հոդվածի 4-րդ մասի դիմումի ընդունելիության համար պարտադիր համարվող վավերապայմանները այնքանով, որքանով դիմումում բացակայում է ու ներկայացված չէ առհասարակ որևէ հիմնավորում վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ։ Հարկ է արձանագրել նաև, որ անհրաժեշտ և բավարար իրավաբանական փաստարկներով հիմնավորված չէ դիմողի սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտումների փաստի և քննության առարկա իրավանորմերի Սահմանադրությանը հակասելու միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։ Մատնանշված հանգամանքները հիմք են տալիս եզրահանգելու, որ տվյալ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է /նշված օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետ, 69-րդ հոդվածի 7-րդ մաս և ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8-րդ և 9-րդ կետեր/։
2. Բացի դրանից, առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 08.10.2008 ՍԴՈ-765 որոշումը, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերը ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Ամաիլ Միքաելյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
23 հունվարի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/2-3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հունվարի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-3
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
