«ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 ապրիլի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 14 | «ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 ապրիլի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով «ՆՅՈՒԶ ԷՅԷՄե ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «ՆՅՈՒԶ ԷՅԷՄե ՍՊԸ-ն 2018թ. ապրիլի 6-ին դիմել է Սահմանադրական դատարան։ Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ գլխի 168-րդ և 168-րդ հոդվածի հետ փոխկապակցված 169-րդ հոդվածների կարգավորումներն այնքանով, որքանով չեն նախատեսում քրեական դատավարության կարգով տուժողի կողմից իրավաբանական օգնություն ստանալու նպատակով վճարված գումարները դատական ծախսերի մեջ ներառելու և դատական ծախսերի մասով հատուցում պահանջելու /ստանալու/ իրավունքը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավերե։
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
դիմողը խնդրո առարկա քրեական գործի շրջանակներում հայցադիմում է ներկայացրել և խնդրել ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ «ՆՅՈՒԶ ԷՅԷՄե ՍՊԸ-ի բռնագանձել հանցագործությամբ պատճառված 145 000 ՀՀ դրամ որպես նյութական վնասի հատուցում և 300 000 ՀՀ դրամ որպես դատական ծախս։ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հունիսի 22-ի դատավճռով դիմողի (խնդրո առարկա քրեական գործով տուժողի) կողմից ներկայացված քաղաքացիական հայցը մերժվել է։ Դիմողը վերաքննիչ բողոք է բերել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հունիսի 22-ի դատավճռի դեմ միջնորդելով մասնակի քաղաքացիական հայցի մասով բեկանել վերոնշյալ դատական ակտը և փոփոխել «ՆՅՈՒԶ ԷՅԷՄե ՍՊԸ-ի քաղաքացիական հայցն ընդդեմ Գ. Խաչատրյանի և Գ. Հովսեփյանի համապարտության կարգով 300 000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, ամբողջությամբ բավարարելով։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարվել է, «ՆՅՈՒԶ ԷՅԷՄե ՍՊԸ-ի հայցը Գ. Խաչատրյանից և Գ. Հովսեփյանից 300 000 ՀՀ դրամ որպես ներկայացուցիչների համար վճարված գումար բռնագանձելու պահանջի մասին, թողնվել է առանց քննության։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նշյալ որոշման մեջ, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածը, շեշտադրելով, որ տուժողի կամահայտնությամբ նրա ներկայացուցչի կողմից պայմանագրային հիմունքներով մատուցված փաստաբանական ծառայության գումարը քաղաքացիական հայցի մաս է կազմում, արձանագրել է, որ «Փաստելով հանդերձ, որ տվյալ պայմաններում «ՆՅՈՒԶ ԷՅԷՄե ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը «կարող է ներկայացվել, ապահովվել, ապացուցվել, քննվել և լուծվել ընդհանուր հիմունքներով քաղաքացիական դատավարության կարգովե, առաջին ատյանի դատարանը հայցը մերժել է, դրանով իսկ հայցվորին ըստ էության զրկել այդ ծախսերի առումով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու իրավունքից, ուստի այդ առումով վերաքննիչ բողոքը հիմնավորված է և ենթակա է բավարարման։ե։ ՀՀ վճռաբեկ դատարանի 2018 թվականի մարտի 5-ի որոշմամբ մերժվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։
3. Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ գլխում ամրագրված իրավական նորմերն այնքանով, որքանով չեն նախատեսում քրեական դատավարության կարգով տուժողի կողմից կատարված դատական ծախսերի հատուցման իրավական երաշխիքներ քրեական գործի քննության հետ համատեղ, հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 2, 5, 6, 61, 63, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին։ Դիմողը նշում է, որ քաղաքացիական հայցի ներկայացումը քրեական դատավարության շրջանակներում, հետապնդում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրացման հնարավորություն քրեական դատավարության կարգով։ Դիմողի կարծիքով բոլոր այն դեպքերում, երբ խախտվել է անձի իրավունքը, վերջինս կոնկրետ հարուցված վարույթի շրջանակներում պետք է օժտված լինի կոնկրետ տվյալ վարույթում պահանջ ներկայացնելու իրավական հնարավորությամբ, հակառակ դեպքում կստացվի, որ քաղաքացիական գործի քննության ընթացքում անձն ունի հնարավորություն ներկայացնելու դատական ծախսերի հատուցման պահանջ, իսկ քրեական գործի քննության ընթացքում ոչ, ինչպիսի մոտեցումը կարելի է որակել որպես խտրական։ Ըստ դիմողի վիճարկվող դրույթներով սահմանված իրավակարգավորումներում բացակայում են քրեական գործի հետ համատեղ դատական ծախսերի վերաբերյալ ներկայացված պահանջի քննության օրենսդրական երաշխիքները։
4. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին։
Այսպես, խնդրո առարկա գործով դիմողն, ըստ էության, առաջ է քաշում օրենսդրական բացի խնդիր հիմնավորումներ ներկայացնելով առ այն, որ «... ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ գլխում ամրագրված իրավական նորմերն այնքանով, որքանով չեն նախատեսում քրեական դատավարության կարգով տուժողի կողմից կատարված դատական ծախսերի հատուցման իրավական երաշխիքները քրեական գործի քննության հետ համատեղ, հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին։ե։ Օրենսդրական բացը որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը, նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Խնդրո առարկա գործի շրջանակներում կայացված դատական ակտերում, մասնավորապես, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017 թվականի նոյեմբերի 23-ի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորումները վկայում են այն մասին, որ օրենսդրական առկա կանոնակարգումները քաղաքացիական հայցի մաս կազմող տուժողի ներկայացուցչի կողմից պայմանագրային հիմունքներով մատուցված փաստաբանական ծառայության գումարների փոխհատուցում պահանջելու իրավունքի իրացման հնարավորություն ընձեռնում են։ Այլ խնդիր է, որ օրենսդիրն անհրաժեշտ չի համարել այն նախատեսել քրեադատավարական հարաբերություններում քրեական գործի քննության հետ համատեղ։ Հետևաբար, խնդրո առարկա գործի շրջանակներում առկա չեն ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման մեջ ամրագրված երեք պայմաններից որևէ մեկը, այն է
- օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ,
- օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա,
- առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը, որի առկայությամբ հնարավոր կլիներ դիմողի կողմից վկայակոչված օրենսդրական բացը քննության առարկա դարձնել Սահմանադրական դատարանում։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«ՆՅՈՒԶ ԷՅԷՄե ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
25 ապրիլի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/2-14
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 ապրիլի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-14
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
