ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 97 — Քաղաքական կոալիցիաների կազմումը 1.
Ամփոփում
Հոդված 97. Քաղաքական կոալիցիաների կազմումը 1. Սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո՝ 9 օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունն ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օ
Ամբողջ Տեքստ
Հոդված 97. Քաղաքական կոալիցիաների կազմումը 1. Սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո՝ 9 օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունն ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։ Եթե սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո՝ 9 օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունն ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն հոդվածով սահմանված կարգով քաղաքական կոալիցիա չի ձևավորում, ապա սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով սահմանված կարգով մանդատների բաշխմանը մասնակցած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) հնգօրյա ժամկետում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։
2. Մինչև կոալիցիա ձևավորելու վերջնաժամկետի օրվա ժամը՝ 18:00-ն, կոալիցիայի անդամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն կոալիցիա կազմելու մասին կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների անդամ բոլոր կուսակցությունների) մշտական գործող ղեկավար մարմինների որոշումները: Կոալիցիա կազմելու մասին որոշումը պետք է պարունակի վարչապետի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը: Սահմանված ժամկետում նշված որոշումները չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում կոալիցիան համարվում է չձևավորված:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերջնաժամկետի ավարտի հաջորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ընտրության երկրորդ փուլ անցկացնելու կամ Ազգային ժողով ընտրվելու մասին: (97-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, խմբ.
07.05.21 ՀՕ-202-Ն ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
