ԼԵՎՈՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 հունվարի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 2 | ԼԵՎՈՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
14 հունվարի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Վ. Պողոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Լևոն Պողոսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Քաղաքացի Լևոն Պողոսյանը 25.12.2012թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի, 207-րդ հոդվածի 1-ին ու 6-րդ մասերի, 213-րդ հոդվածի 1-ին մասի 2- րդ կետի և նույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի սահմանադրականությունը։
2. Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասը և 207-րդ հոդվածի 1-ին մասն անորոշ են, չեն երաշխավորում անձի դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, հետևաբար, այդ նորմերը հակասում են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին։ Դիմողը նաև նշում է, որ «... բողոքարկման ժամկետի լրանալու պահը նույնպես անորոշ է, քանի որ պարզ չէ, դատարանը ժամկետի լրանալը պայմանավորում է «հրապարակելու պահից» դրույթով, թե հենց նույն 213-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի հստակ և հասկանալի «դատարանի որոշումը ստանալուց հետո» դրույթով»։
3. Դիմումի, ինչպես նաև կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության միջոցները, քանի որ դիմողը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ, և ՀՀ վերաքննիչ դատարանը մատնանշել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո և այն չի պարունակում ժամկետի բացթողումը հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն։ Այսինքն դիմողը չի օգտագործել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված բոլոր իրավական հնարավորությունները, մասնավորապես բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու իր իրավունքը։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։
ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-21 որոշման համաձայն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Լևոն Պողոսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
14 հունվարի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/2-2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 հունվարի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-2
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
