Պեպանյան — ԵԱՔԴ/0150/01/16
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2014 թվականի սեպտեմբերի 12ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 20141014 քրեական գործը: 2014 թվականի նոյեմբերի 20-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Նարեկ Արայիկի Պեպանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ն նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետո
Ամբողջ Տեքստ
«եե 7225 ԵԱՔԴ/0150/01/16
(9 ՀԵՐ ԱՆԱՆ. Է,
/ 2 մ 3 ::
ՆԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Յուզբաշյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Ռշտունի
1նոյեմբերի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Նարեկ Արայիկի Պեպանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1 2014 թվականի սեպտեմբերի 12ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 20141014 քրեական գործը:
2014 թվականի նոյեմբերի 20-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Նարեկ Արայիկի Պեպանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ն նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2. 2015 թվականի ապրիլի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 10118415 քրեական գործը:
2015 թվականի հուլիսի 29-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Նարեկ Պեպանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ն նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի Լին մասովն 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով:
3. 2015 թվականի օգոստոսի 4-ին որոշում է կայացվել թիվ 10118415 քրեական գործը թիվ 20141014 քրեական գործին միացնելու ն նախաքննությունը 20141014 համարով շարունակելու մասին:
4. 2015 թվականի հոկտեմբերի 30-ի ն 2016 թվականի մարտի 1Լի որոշումներով նախաքննության մարմինը Ն.Պեպանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխել, լրացրել ն նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 182-րդ հոդվածի 1ին մասով ն 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով:
5. 2016 թվականի մարտի 11-ին որոշում է կայացվել թիվ 20141014 քրեական գործի նյութերով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի
Յ
Լին կետով ն 38-182-րդ հոդվածի 1-ին մասով նոր՝ թիվ 14113916 քրեական գործը հարուցելու մասին:
2016 թվականի հունիսի 1-ին որոշում է կայացվել թիվ 14113916 քրեական գործը թիվ 20141014 քրեական գործին միացնելու ն նախաքննությունը 20141014 համարով շարունակելու մասին:
6. 2016 թվականի հունիսի 29-ի որոշումներով նախաքննության մարմինը Ն.Պեպանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխել ն նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով ն 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1րդ կետով:
7. 2016 թվականի հուլիսի 6-ին որոշում է կայացվել թիվ 20141014 քրեական գործից թիվ 14113916 քրեական գործն անջատելու մասին:
8. 2016 թվականի հուլիսի 19ին թիվ 20141014 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Նարեկ Արայիկի Պեպանյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ն 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1Լրդ կետով, հաստատված մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ն գործին շնորհվել է ԵԱՔԴ/0150/01/16 համարը:
9. 2018 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 10111018 քրեական գործը:
10. 2019 թվականի հունվարի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 10100519 քրեական գործը:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 10100519 քրեական գործը միացվել է թիվ 10111018 քրեական գործին ն նախաքննությունը շարունակվել է 10111018 համարի ներքո:
1. 2019 թվականի հունվարի 18-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Նարեկ Պեպանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ն նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ սախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի Լին մասով ն 316-րդ հոդվածի 1-ին մասով:
4
12. 2019 թվականի ապրիլի 3-ին քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Նարեկ Պեպանյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի Լին մասով ն 316րդ հոդվածի 1Լին մասով, հաստատված մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ն գործին շնորհվել է ԵԴ/0190/01/19 համարը:
2019 թվականի մայիսի 21-ին որոշում է կայացվել թիվ ԵԴ/0190/01/19 քրեական գործը թիվ ԵԱՔԴ/0150/01/16 քրեական գործին միացնելու ն գործի քննությունը ԵԱՔԴ/0150/01/16 համարի ներքո շարունակելու մասին:
13. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մայիսի 26-ի որոշմամբ Ն.Պեպանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
14. 2023 թվականի ապրիլի 18-ին թիվ ԵԱՔԴ/0150/01/16 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Նարեկ Արայիկի Պեպանյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1Լրդ կետով ն 316-րդ հոդվածի Լին մասով, վերաբաշխվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ս.Յուզբաշյանին:
15. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան 2023 թվականի օգոստոսի 3-ի դատական նիստում մեղադրյալ ՝Ն.Պեպանյանի պաշտպաններ ԱՍահականը ն Պ.Սարգսյանը միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով ն 316րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
16. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 31ի որոշմամբ ՞Ն.Պեպանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով ն 316րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
5
16... Առաջին ատյանի դատարանի 20235 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով Ն.Պեպանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.Լրդ կետով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2020 թվականի հունվարի 29-ից: Հիշյալ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ ն ի կատար է ածվել:
17. Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 3Լի որոշման դեմ դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան|՝ 2023 թվականի հոկտեմբերի 3ՒԼի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի օգոստոսի 3Լի որոշումը՝ թողնվել է անփոփոխ:
18. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
19. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:
19.1. Այսպես` բողոքի հեղինակը, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների վերլուծության արդյունքում, եզրահանգել է, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնի հետ կապված առավել նպաստավոր պայմանների նախատեսումը դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմ ն 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական
6
օրենսգիրք) 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաճայն՝ հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում, մինչդեռ նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ: Վերոշարադրյալի հաշվառմամբ բողոքի հեղինակն օրենսդրի կամքից չբխող է համարել Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ եթե համապատասխանեցման արդյունքում անձին վերագրվող ենթադրյալ արարքը դասվւմ է միջին ծանրության հանցագործություննրի խմբին, ապա քրեաիրավական հետնանքները պետք է որոշվեն՝ այդ փաստից ելնելով:
19.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3րդ մասի Լին կետով Նարեկ Պեպանյանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքը, այն կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով դասվել է ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է տասը տարի: Գործող քրեական օրենքով՝ Ն.Պեպանյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը նս տասը տարի է: Այսինքն, քննարկվող երկու դեպքում էլ Նարեկ Պեպանյանին մեղսագրված վերոնշյալ ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է, որը դեռնս չի անցել:
20. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31Լի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ կամ վարույթը փոխանցել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
2. Նարեկ Պեպանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «/Ն/ա, ազատազրկման ձեով պատիժ կրելով քրեակատարողական հիմնարկում, ինքնությունը չպարզված անձանց հետ հանցակցությամբ, խաբեությամբ 2014
7
թվականի մայիս ամսին մեկ միասնական դիփավորությամը հափշտակել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ցրդ փողոցի Յա տան բնակչուհի Մերի Ցականյանի առանձնապես խոշոր չափերի գույքը` 2.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամի «Օրիֆլեյմ Քոսմեթիքս» ֆիրմայի օծանելիքներ, 000.000 ՀՀ դրամ ն 1074.528 ՀՀ դրամին համարժեք 2.600 ԱՄՆ դոլար կանխիկ գումար:
Այսպես.
Նարեկ Պեպանյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ ն 182րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար ազատազրկման ձնով պատիժ կրելով ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, 2014 թվականի մարտ ամսվա ընթացքում համացանցի «Օդնոկլասսնիկի» սառցիալական կայքի միջոցով, հանդես գալով «Արման Մարկոսյան» կեղծանվամը, ծանոթացել է Կոտայքի մարզի Արովյան քաղաքի 8-րդ փողոցի Յա փան բնակչուհի, անչափահաս Նինա Աշուրի Ավետիսյանի հետ, շփվել հաղորդագրությունների միջոցով, ապա մտխանակվել հեռախոսահամարներով շարունակելով շփումը հեռախոսակապի միջոցով: Հեռախոսազրույցների ընթացքում իմանալով, որ Նինա Ավետրիսյանի մայր Մերի Սեմյոնի Ցականյանը հանդիսանում է օծանելիքների վաճառքով զիաղվող «Օրիֆլեյմ Քոսմեթիքս» ՍՊԸ-ի Աբովյան քաղաքի գրասենյակի փեօրեն, վերջինիս մոտ. ուրիշի գույքը խաբեությամբ հափշվտակելու մտադրություն է ձնավորկլ: Այդ նպատակով, թաքցնելով ազատազրկման վայրում գտնվելու հանգամանքը, Ն.Ավետիսյանին իր անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ է հայտնել ասելով, որ բարձրագույն կրթություն է արացել Իտալիայում, որտեղ բնակվում են ծնողները, մասնագիվաւթյամբ հնէարան է ն աշխատում է Էջմիածնում, միաժամանակ, զբաղվում է ոսկերչությամը: Ընթացքում ասել է նան, որ իրի սիրահարվել է Ն.Ավետիսյանին ու ամուսնության առաջարկ արել՝ նշելով, որ ծնողների ՀՀ գալուց հետո կայցելեն նրանց բնակարան՝ ծանոթանալու համար: Ապա հեռախոսակապի միջոցով ծանոթացել է Մերի Ցականյանի հետ ն հաղորդել դստեր նկատմամը առաջացած զգացմունքների ն ամուսնության հետ կապված մտադրությունների մասին շարունակելով արել իր անձի ն ընտանիքի մասին տեղեկություններ ներկայացնելիս, մասնավորապես, որ հնէաբան է, զիաղվում է ոսկերչությամը, իսկ ժծնեողներիը բնակվում են Իտալիայում, որտեղ ինքը
8
բարձրագույն կրթություն է արացել: Զգալով, որ վատահություն է ձեռք րերել Ն.Ավետիսյանի ն վերջինիս մոր մոտ, Մերի Ցականյանին ասել Լ, որ կարող է օժանդակել նրա բիզնեսի զարգացմանը` առնփրի աճին, մասնավորապես, ասելով, որ Երեան քաղաքի Բաղրամյան պողոտայում իր բարեկամներն ունեն օծանելիքի խանութ, ուստի Մ՛Ցականյանը կարող է հետվճարային կարգով ապրաւնք ուղարկել այնտեղ ն վաճառվելուց հետո գումարը արանալ: Ստանալով Մերի Ցականյանի համաձայնությունը, Ն.Պեպանյանը 2014 թվականի մայիս ամսվա սկզբին իր կողմից օգվնագործվող 094-43-49-49 բջջային հեռախոսահամարով զանգահարել է Մ.Ցականյանին ն պահանջել է «Օրիֆլեւմ Քոսմեթիք» ՍՊԸի ֆիրմայի օծանելիքներն ուղարկել իրեն: Մերի Ցականյանն Աբովյան քաղաքում գործող «Ավազար» ԱՁ փաքսի ծառայությանը պավվկանող «Տոյովաւ Կորոլա» մակնիշի Ա 4043 հաշվառման համարանիշի ավտոմնքենայի վարորդ Էդուարդ Մաթնոսյանի հետ պահանջված օծանելիքներն ուղարկել է նախապես պայմանավորված վայր՝ Երնան քաղաքի Կոմիտասի պողոտայի 63 հասցնում գտնվող «Տաշիր պիցցա» հանրային սննդի օրյեկտի մոտ: Ն.Պեպանյանը, ըջջային հեռախոսով կապնվելով տաքսու վարորդ Էդուարդ Մաթնոսյանի հետ, հայտնել է, որ իրեն ուղարկված ապրանքը կարող է վերցնել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, քանի որ աշխատանքի բերումով չի կարող գալ Երնան: Վերջինս հասնելով նշված քաղաք, անծանոթ քաղաքացիներից հարցնելով ճանապարհը, գվել է Ն.Պեպանյանի նշած վայրը» որտել Ն.Պեպանյանի հանցակիցը՝ գործով ինքնությունը չպարզված անձը, հանդես գալով «Արման Մարկոսյանի» (Ն.Պեպանյանի) անունից, արացել է Մ.Ցականյանի ուղարկված 2.000.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության «Օրիֆլեյմ Քոսմեթիքս» ֆիրմայի օծանելիքները ն տնօրինել դրանք, որոնց մի մասը՝ թվով 12 հատ նոր օծանելիքները, Ն.Պեպանյանն իր հանցակցի գործով ինքնությունը չպարզված անձի միջոցով վաճառելու նպավաւկով ուղարկել է եղրոր՝ Տարոն Պեպանյանի ընկերուհուն Նելի Կիրակոսյանին, սակայն վերջինս չկարողանալով վաճառել օծեւնելիքները, Ն.Պեպանյանի թույլվվությամի դրանցից 3 հատր վերցրել է իրեն, իսկ մնացածը նույն անձի միջոցով վերադարձրել Ն.Պեպանյանին:
Այնուհետն, Ն.Պեպանյանը, շարունակելով իր հանցավոր մտադրությունը ն
9
գիտակցելով, որ Մերի Ցականյանի, ինչպես նան ներա դարեր մով ձեռք է բերել ամուր վատահություն,, հեռախոսազանգի միջոցով վերջինիս հայտնել է, որ ոստիկանի է ծեծել, ինչի համար իրեն բերման են ենթարկել Երնան քաղաքի ոստիկանության վարչություն, գտնվում է բանտախցում, գաղտնի է խոսում ասելով, որ ոստիկաններն իրենից 10.000 ԱՄՆ դոլար են ուզում ազատ արձակելու համար: Շարունակելով իրականացնել առանձնապես խոշոր չաւփերի գույք հափշտաւկելուն ուղղված գործողությունները Նարեկ Պեպանյանը 2014 թվականի մայիս ամսին Երնան քաղաքի Կոմիտաս պողովայի 63 հասցնում գործող «Տաշիր Պիցցա» հանրային սննդի օբյեկտի մով, ինքնությունը չպարզված հանցակցի միջոցով, հափշտակել է Մերի Ցականյանի կողմից պատվիրված «Ֆոլկսվագեն» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ Էդգար Արամի Ուզանյանի հետ ուղարկված 1000.000 ՀՀ դրամ ն 1074.528 ՀՀ դրամին համարժեք 2.600 ԱՄՆ դոլար կանխիկ գումարի այդ կերպ Մ.Ցականյանից խաբեությամբ հափշփակելով ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերի՝ 4.074.528 ՀՀ դրամ գումարի գույքը»:
22. Նարեկ Պեպանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի Լին մասով ն 316-րդ հոդվածի Լին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «/Ն/ա հանդիսանալով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազիկման ձնով պատիժը կրող դատապալրվյալ, 2018 թվականի օգոարոսի 27-ին արացիոնար բուժման փեղափտխվելով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի «Անոթային վիրաբուժությաւն բաժանմունք», 2018 թվականի օգոարոսի 29-ին ժամի 02:00-ից մինչն ժամը 07125ն րնկած ժամանակահատվածում, նշված բաժանմունքում հասարակական կարգ, կոպիտ կերպով -խայխրկու
դիտավորությամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով վւարվեւծ, առանց պատճառի, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսնորել հասարակության ն դրանում ընդունված բարոյական ն իրավական նորմերի նկատմամբ, խախտել համակեցության ընդհանուր կանոնները, պարբերաբար բարձրաձայն հնչեցրել անհասցե հայհոյանքներ, ձեռքին առկա ձեռնափայտով հարվածներ հասցրել հիվանդասենյակների դոներին խաթարելով «Անոթային վիրաբուժության բաժանմունքում» բուժվող հիվանդների, հերթապահություն ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 1-17:
10
իրականացնող բուժաշխավտղների, նրա. անվտանգությունն ու պահպանությունն ապահովող ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցների անդորրը ն բնականոն աշխատանքը:
(.-.)
Այնուռնետն Նարեկ Արայիկի Պեպանյանը, ատացիոնար բուժման մեջ գտնվելով «Արմենիա» հանրապերական բժշկական կենտրոնի «Անոթային վիրաբուժության բաժանմունքում», 2018 թվականի օգոավտսի 29-ին՝ ժամր 07:15-ից մինչն ժամը 07:30-ն ընկած ժամանակահապտվածում, չենթարկվելով նույն օրր ժամի 02:00-ից մինչն ժամր 07:15ն ընկած ժամանակահատվածում իր դրսնորած հակաիրավական վարքագիծը կանխելու նպատակով որպես օգնական ուժ կանչված «Արմավիր» ՔԿՀի պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արամ Խաչատրյանի ն նույն ժամանակահատվածում «Արմենիա» ՀԲԿ- ում իր անվտանգությունն ու պահպանությունն ապահովող կրտսեր մասնագետներ Հմայակ Սարգսյանի, Գեղամ Մուսիկյանի ն երրորդ կարգի մասնագետ Հայկ Շաւմազյանի կողմից իր հնչեցրած հայհոյանքները ն ագրեսիվ վարքագիծը դադարեցնելու օրինական պահանջներին, ծաւռայողական պարտաւկանություններն իրականացնող իշխանության ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը հակազդելու դիվաւվորությաւմբ, ճանկոել է Արամ Խաչատրյանի պարանոցը, ձեռքով փորձել հարվածել դեմքին ն մարմնին, քաշել համազգեարի վերնամասը, մեկ անգամ ոտքով հարվածել որովայնի շրջանին, ձեռքով մեկ անգամ: հարվածել Հմայակ Սարգսյանի ծնոտին ն ճանկոել ձախ դաստակը գործադրելով վերջիններիս կյանքի համար ոչ վտանգավոր րոնությումն կապված նրանց ծառայողական պարտականությունների կատարման հետ, որի հետեանքով Արամ Խաչատրյանին պատճառել է առողջության թեթն վնասի հատկանիշներ չպարունակող դեմքի, պարանոցի, աջ բազկի, նախաբազկի, ձախ բազկի, դաստակի շրջանների քերծվածքների ն արյունազեղումների ձնով իսկ Հմայակ Սարգսյանին առողջության թեթն վեասի հատկանիշներ չպարունակող ձախ դաստակի շրջանի քերծվածքի ձնով մարմնական վնասվածքներ: (...)»5:
2 Տեն ՍՈՐԿ.Ա462.Յտ Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԱՔԴ/0150/01/16 քրեական զործը:
1
23. Նարեկ Պեպանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.Լ-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձեով պատիժ կրելու ընթացքում ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու մտադրությամի 2014 թվականի ամոանը, համացանցի «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով հանդես գալով «Արման» կեղծանվամբ, ծանոթացել է Երնան քաղաքի Դավթաշեն 2Զրդ թաղամասի 16-րդ շենքի 33-րդ բնակարանի բնակչուհի, 1971թ. ծնված, երկու երեխաների մայր Արաքսյա Հարությունյանի հետ ն սկսել հաղորդագրություններ ուղարկելու միջոցով շփվել: Հանցավոր նպատակին հասնելու համար, թաքցնելով ազատազրկման վայրում զտնվելու հանգամանքը, Ա.Հարությունյանին իր անձի վերաբերյալ սուտ տեղեկություններն է հայտնել ասելով որ րարձրագույն կրթություն է ատրացել| լ թ9Իտալիայում, որտեղ ըրնակվում են ծնողները, մասնագիտությամբ հնէաբան է ն աշխատում է Էջմիածնում ն այլն: Ընթացքում ասել է նան, որ իբր սիրահարվել է Ա.Հարությունյանին ու ամուսնության առաջարկ արել, սակայն մերժում արացել: Ծանոթությունից մուտ, 1520 օր անց Նարեկ Պեպանյանը Արաքսյա Հարությունյանին խնդրել է ինչ-որ անձի փոխանցել 1500 ԱՄՆ դոլար գումար, պատճառաբանելով, որ ինքը գտնվում է Ծաղկաձորում ն վերադառնալուն պես կվերադարձնի գումարը: Արաքսյա Հարությունյանը մերժել է` պատճառարանելով որ գումար չունի: ։»-Այաւհարն շարունակել են շփումը, մտխանակվել հեռախոսահամարներով, որից հերո շփումը շարունակել են Ն.Պեպանյանի 094-43-49-49 ն 07775-95-70 հեռախոսահամարներից կատարվող հեռախոսազանգերի ն հաղորդագրությունների միջոցով: Հեռախոսազրույցների ժամանակ Ն.Պեպանյանը ինտիմ բնույթի թնմաներից խոսելով առաջարկել է հայհոյախաոն արվաւհայփտություններ կավարել, իսկ ինքն էլ վախենալով կրկնել է դրանք: 2014 թվականի աշնանը Ն.Պեպանյանը Ա.Հարությունյանին հայտնել է, որ իրենց խոսակցությունը ձայնագրել է, ն ապառնալով, որ դրանք հանձնելու է վերջինիս հարազավեերին, բացի այդ համակարգչային «ֆովտշուխ» ծրագրի միջոցով պավզտրասվեկու է նրա մերկ նկարները ն հրապարակկու է համացաւնցում, պահանջել է իրեն տրամադրել 300.000 ՀՀ դրամ գումար: Ա.Հարությունյանը ստիպված կատարել է Ն.Պեպանյանի հանցավոր պահանջը ն նշված գումարը
12
տարել է Երնան քաղաքի Կոմիտաս վտղոցում գվմվող «Տաշիր պիցցա» հանրային սննդի օբյեկտի մոտ ու հանձնել Ն.Պեպանյանի հանցակցին՝ գործով ինքնությունը չպարզված անձին: Դրանից հետո 2015 թվականի ապրիլի 6ի առավոտյան Ն.Պեպանյանը զանգահարել է Ա.Հարությունյանի կողմից օգտագործվող 098-28-28- 25 բջջային հեռախոսահամարին ն հայտնել, որ 400.000 ՀՀ դրամ գումար է անհրաժեշտ: Ա.Հարությունյանի կողմից մերժում ստանալով՝ Ն.Պեպանյանը կրկին սպառնացել է համացանցում հրապարակել Ա.Հարությունյանի վերաբերյալ վերը նշված արատավորող տեղեկությունները: Այնուհեվն 2015 թվականի ապրիլի 07-ին Ն.Պեպանյանը Ա.Հարությունյանին հաղորդագրություն է ուղարկել` պահանջելով 1200 ԱՄՆ դոլար գումար, իխնչից հերո վերջինս դիմել է ոարիկանություն: Արդյունքում պահանջված գումարը՝ 580.000 ՀՀ դրամի, Ն. Պեպանյանը չի կարողացել ատանալ իր կողմից ուղարկված տանձի ոստիկանության աշխատակիցների կողմից բոնվելու հետնանքով»":
24. Ն.Պեպանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով ն 316-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(..) Դատարանը քննության առարկա դարձնելով (..) վաղեմության ժամկեարներն անցնելու հարնանքով քրեական պատփասխանավպվությունից ազատելու՝ մեղադրյալ Ն.Պեպանյանի նկապմամը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով ն 316-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման հետնյալ հիմնավորմամի.
(-) Նարեկ Արայիկի Պեպանյանին ի թիվս այլնի մեղադրանք է առաջադրվել այն հանցանքի համար, որ նա, ազափազրկման ձնով պատիժ կրելով քրեակատարողական հիմնարկում, ինքնությունն, չպարզված անձանց հետ հանցակցությամի, խաբեությամբ 2014 թվականի մայիս ամսին մեկ միասնական դիտավորությամի հափշտակել է (.) Մերի Ցականյանի առանձնապես խոշոր 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 117:
13
չափերի գուքրը՝ 2000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամի «Օրիֆլեյմ Քոսմեթիքս» ֆիրմայի օծանելիքներ, Լ000.000 ՀՀ դրամ ն 1074.528 ՀՀ դրամին համարժեք 2600 ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Այլ կերպ՝ Նարեկ Արայիկի Պեպանյանին մեղսագրվում է 2003 թվականի ապրիլի 3-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված նվազագույն աշխավփավալրձի երեքհազարապատիկը գերազանցող 4074528 (որս միլիոն յոթանասունչորս հազար հինգ հարյուր քսանութ) ՀՀ դրամի, այսինք առանձնապես խոշոր չափերով գույքի հափշվակություն:
(.-.) (Հանցավոր արարքը կատարելուց հեփտ ընդունված ն ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով Ն.Պեպանյանին 2005 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրնական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կերով առաջադրված մեղադրանքը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կերով նախատեսված արարքին, որը, համաձայն նույն օրենսգրքի 1-րդ հոդվածի 3րդ կետի, հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն:
Ինչ վերաբերվում է Նարեկ Պեպանյանին 20053 թվականի ապրիլի 18-ին ինդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի Էին մասով մեղսագրվող հանցանքին, Օ ապա նշված արարքի համար ազատազրկման ձնով պավժի առավելագույն չափր հինգ տարին է, հերնաբար՝ այն նույնպես միջին ծանրության է:
(-)
Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հեվապնդումը դադարեցնելու հարցը պետք է գնահատման առարկա դառնա 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի իրավակարգաւվորումների համատեքավաւմ, քանի որ 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի Լին մասի համաձայն` արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խսփացնող կամ հանցանք կամ քրեական օրենադրությամբը նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հերադարձ ուժ չունի:
(--)
14
Տվյալ դեպքում Ն.Պեպանյանին մեղսագրվող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3րդ մասի Լին կետով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 05-ին (ընդունված) ՀՀ քրնական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կետին) նախատեսված ենթադրյալ հանցանքը կատարվել է 2014 թվականի մայիս ամսին, որի վաղեմության ժամկետն ընդհատվել է 2018 թվականի օգոստոսի 29-ին՝ նրան մեղսագրվող 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրնական օրենսգիքի 316-րդ հոդվածի Լին մասով նախատեսված ենթադրյալ արարքի կատարմամբ: Նկատի ունենալով, որ 2018 թվականի օգոարոսի 29-ից անցել է 5 տարուց ավելի ժամկետ, քրեական գործում բացակայում են փվյալներ Ն.Պեպանյանի կողմից քննությունից կամ դատից խուսափելու վերաբերյալ, իսկ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի Ձն 8 տեղեկանքի ն «ճա» վփեղեկատվական համակարգում առկա վփվյալների համաձայն` նշված ժամանակահատվածում՝ առկա չէ Ն.Պեպանյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, Դատարանը, հաշվի առնելով հանրային մեղադրողների դիրքորոշումի, արձանագրում է, որ առկա է Ն.Պեպանյանին մեղսագրվող միջին ծանրություն հանցանքների վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրնական հետապնդումը դադարեցնելու պայմանները: (...)»':
25. Առաջին ատյանի դատարանը, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով Ն.Պեպանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2րդ մասի 3.-րդ կետով մեղավոր ճանաչելով, արձանագրել է հետնյալը. «Առաջադրված մեղադրանքը մեղադրյալ Նարեկ Պեպանյանի կողմից ընդունելու ն համաձայնեցման վարույթ կիրառելու պայմաններում Դատարանը, գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չկատարելով, արձանագրում է, որ Ն.Պեպանյանը կատարել է իրեն մեղսագրված հանցանքը, որի համար կիրառելի է 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի Կ 182րդ հոդվածի 2րդ մաս, 351Լրդ կետր
«Տե վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 24:33:
15
(համապատասխանում է 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրնական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կերին) (.-.)»:
26. Վերաքննի. դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի
դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշումը, արձանագրել է հետնյալը. «(-) Ի տարբերություն 2005 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի, ըստ որի՝ խարդախության համար առանձնապես խոշոր չափ էր համարվում նվազագույն աշիչատավարձի երեքհազարապատիկը, այն Լ՝ 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամը գելազանցող գումարի, ՀՇ քրնական օրենսգրքով խարդախության առանձնապես խոշոր չափ է համարվում 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը գերազանցող զումարը (արժեքր):
Վերոգրյալից բխում է, ու ՀՀ քրեական օրենսգրքի ընդունմամբ հափշտակության չափերի մասով տեղի են ունեցել որոշաւկի փոփոխություններ, որպիսի պայմաններում 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը չգերազանցող վնասը համարվում է խոշոր, այլ ոչ թե առանձնապես խոշոր չափի: Այլ կերպ ասած՝ այն դեպքերում, երը խարդախությամբ հափշտակվել է 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը չգերազանցող գույք կսւմ գումար, ապա խոսք է գնում ոչ թե առանձնապես խոշոր, այլ խոշոր չափերի հափշտակության կատարման մասին: Հետնապես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատարանի հերնությունները համապատասխանում են քրեական օրենքի հետադարձության կանոնների տրամաբանությաւնր:
Հաշվի առնելով վերոգրյալի՝ Վերաքննիչ դատարանը գալիս է այն հեվնության, լոր) դատարանի որոշումը հիմնավոր է, ն այն բեկանելու հիմքեր առկա չեն. (...)»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
27. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյոք ստորադաս դատարանների հետնությունը՝ Նարեկ Պեպանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ 5 Տես «ոու ճճեյթ շու Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԱՔԴ/0150/01/16 քրեական Հան վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 95-103:
16
հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վերագրվող ենթադրյալ արարքի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:
28. ՀԸ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որր կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պապտիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պավպժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «ւ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաճայն՝ «մ. Արարքի հանցավորությունը սաւհմանող, պափփժը խատացնող կամ հանցանք կամ քրեական օրենադրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենադրությունը հետադարձ ուժ չունի:
2 Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենադրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենադրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռես առկա չէ օրինական ուժի մեջ՝ մտած եզրափակիչ դատավարական սւկտ:
(--)
4 Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք
կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթն դա նախատեսված է օրենքով:
(--)
17
6. Պափասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խատացնող օրենքը սույն հոդվածով նախավզեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
ՃՇ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «՛/...) Սույն գլխում ն աույն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխավտավալրձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1ին մասի 17րդ կետի համաձայն` «հափշվակության՝ (...) մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամի չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարր (արժեքը) (.) բացառությամբ առսյն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի»:
«ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178րդ հոդվածի համաձայն՝
«Վ. Խարդախությունը՝ խաբեության կամ վատահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշվաւկությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերել`
(-))
3 Խարդախությունը, որը կափարվել է՝
1 առանձնապես խոշոր չափերով,
(-))
պատժվում է ազատազիկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետտվ` գույքի բոնագրավմամը կամ առանց դրե»:
ՇԸ գործող քրեական օրենսգրքի 1255րդ հոդվածի .համաճձայն՝
«Վ. Խարդախությունը՝ խաբեության կամ վարահությունը չարաշահելու եղանակով հափշվփակությունը՝
(-))
2. Խարդախությունը, որը կատարվել է՝
(-))
18
3) խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով քսանապատիկից հիսնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տնողությամը, կամ ազատության սահմանափակմամի՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազավազրկմամի՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
(--»:
ՃՇՇ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտաւվորությաւմը կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն, պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազավազրկումը (...):
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն, պատիժը չի գերազանցում տասը վարի ժամկեվով ազատազիկումը (...)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում: սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 փարի ժամկետով ազատազրկումը: (:-.)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Անձե ազատվում է քրեական պատասխանամվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետնյալ ժամկետները.
(-.)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(-.)
3 Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչն նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ժանրը կամ առանձնապես ծանրի նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկերի հաշվարկն ակսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից: (...)»:
19
ՇԸ գործող քրեական օրենսգրքի 83րդ հոդվածի համաձայն՝ «մ. Անձե ազատվում է քրեական պատասխանամվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետնյալ ժամկերները.
(.-.)
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում.
(.-.)
6. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչն նշված ժամկետներն անցնելն անձ, կատարում է նոր հանցանք: Ադ դեպքում յուրաքանչյուր հանցագործության համար վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքն ավարտվելու պահից: (...)»:
29. Վճռաբեկ դատարանը /Խաչավմար Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձնավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանք դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նան այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետնանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք: Միննույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել ն ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանը հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է: Հետնաբար, այս դեպքում նս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի ն պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
Քրեական օրենքի հետադարձությաան կանոնների համաձայն տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունկց ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված
20
վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեն հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել|Սլեն անփոփոխ: Հետնաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելո հետնանքով քրեական պատասխանատվությունից
ազատելու տասնամյա ժամկետը:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ՛:
30. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Նարեկ Պեպանյանին, ի թիվս այլնի, վերագրվել է առանձնապես խոշոր չափի խարդախություն, որը որակվել է այն կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով',
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Նարեկ Պեպանյանին մեղսագրվում է 4.074528 ՀՀ դրամի չափով խարդախություն, որը ենթադրյալ արարքի պահին գործող քրեական օրենքի համաձայն՝ համարվում է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Դատարանը նշել է, որ վերոհիշյալ ենթադրյալ արարքը կատարելուց հետո ընդունված ն ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով Ն.Պեպանյանին վերագրված արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, որը, համաձայն նույն օրենսգրքի 17րդ հոդվածի 3րդ մասի, հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն: Անդրադառնալով ՝Ն.Պեպանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի Լին մասով մեղսագրվող հանցանքին՝ դատարանն արձանագրել է, որ նշված արարքի համար ազատազրկման ձնով պատժի առավելագույն ժամկետը հինգ տարի է, հետնաբար՝ այն նույնպես միջին "Տես Վճռաբեկ դատարանի՝ /7ուչ ավուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 3Լի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:
8 Տե'ս սույն որոշման 21-րդ կետը:
21
ծանրության է: Դատարանը նշել է նան, որ մեղադրյալի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը պետք է գնահատման առարկա դառնա ՀՀ նախկին քրեական օրենսգրքի իրավակարգավորումների համատեքստում, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այ կերպ վատթարացնող օրենսդրություն, Օհետադարձ ուժ չունի: ։»՛Դատարանն արձանագրել է, որ Ն.Պեպանյանին մեղսագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով նախատեսված ենթադրյալ արարքը կատար
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԱՔԴ/0150/01/16
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
