ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2008 թվականի ապրիլի 30-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 55-րդ հոդվածի վերնագրում «հետադարձ» բառը փոխարինել «հետագա» բառով: Հոդված 2. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասում «բանկային երաշխիքի» բառերը փոխարինել «բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության տված երաշխիքի, այսուհետ` երաշխիք» բառերով: Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 97 2 -րդ հոդվածով. « Հոդված 97 2 . Մաքսային վճարների վճարման ժամկետները 1. Մաքսային վճարները վճարվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:
2. Մաքսային վճարների վճարումը հետաձգվում է երաշխիքի գործողության ժամկետին համապատասխան, սակայն ոչ ուշ, քան մաքսային վճարների վճարման պարտավորության առաջացման պահից 30 օրացուցային օր: Երաշխիքը վճարողին չի ազատում սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ժամկետում մաքսային վճարները չվճարելու համար նախատեսված տույժերի և տուգանքների վճարումից:»: Հոդված 4. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետից հանել «բանավոր հարցմամբ» բառերը: Հոդված 5. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ պարբերություններով. «Երաշխիք ներկայացվելու դեպքում սույն հոդվածի 3 2 -րդ կետի «բ» ենթակետի կամ 3 3 -րդ կետի կիրառմամբ հաշվարկված գումարների վճարումը հետաձգվում է երաշխիքի գործողության ժամկետին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան 30 օր: Երաշխիքի գործողության ժամկետում. ա) հայտարարագրված ապրանքի ծագման երկիրը հիմնավորող ապացույցներ ներկայացվելու դեպքում հաշվարկված գումարների վճարման պարտավորությունը վերանում է. բ) հայտարարագրված ապրանքի ծագման երկիրը հիմնավորող ապացույցներ չներկայացվելու դեպքում գանձվում են հաշվարկված գումարները և դրանք սահմանված ժամկետում չվճարելու համար սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված տույժերը:»: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2008 թ. մայիսի 31 Երևան ՀՕ-56-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-56-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (12.06.2008-17.10.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2008.06.11/36(626) Հոդ.561 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 30.04.2008 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 31.05.2008 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 12.06.2008 Ուժը կորցրել է 17.10.2022 Հիմնական ակտ 30.04.2008, ՀՕ-56-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.07.2000, ՀՕ-83 06.07.2000, ՀՕ-83 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 ապրիլի, 2008 թ.
- Գործի #:
- ՀՕ-56-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
