ԳԱԳԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-35)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 հունիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 35 | ԳԱԳԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
26 հունիսի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Գագիկ Մարտիրոսյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գագիկ Մարտիրոսյանը 2019 թվականի հունիսի 7-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով.
«1. ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածն ամբողջությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 66-րդ, 71-րդ և 72-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
ԿԱՄ
2. ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի այն մեկնաբանությունը, որ տվյալ նորմը կարող է կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված արարքում անձի նկատմամբ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը (քրեական հետապնդում չիրականացնելը) չի բացառում ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելը և դատապարտելը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 66-րդ, 71-րդ և 72-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ըստ դիմողի Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածը որպես քրեական օրենսգրքով չթույլատրված արարք սահմանող հոդված, չի կարող առանձին, Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածից անջատ, առաջադրվել անձին: Դիմողի կարծիքով անձը միայն այդ հոդվածով չի կարող մեղավոր ճանաչվել, քանի որ այդ հոդվածով մեղավոր ճանաչվելու և դատապարտվելու համար պարտադիր է մեկ այլ հոդվածով` Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով մեղավոր ճանաչված և դատապարտված լինելը, այլապես խախտվում է անձի անմեղության կանխավարկածը, և առերևույթ անձը մեղավոր է ճանաչվում և դատապարտվում ոչ թե մեկ (Քրեական օրենսգրքի 244-րդ հոդված), այլ երկու (Քրեական օրենսգրքի 244-րդ և 242-րդ հոդվածներ) հանցագործություններ կատարելու համար, ինչը հակասում է Սահմանադրության 66, 71, 72-րդ հոդվածներին:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` դատական կազմը գտնում է, որ նշված գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում .… սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո»:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, մերժվում է նաև այն դեպքում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը»:
Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, քանի որ վերջնական դատական ակտը` ՀՀ վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2018 թվականի նոյեմբերի 26- ին, մինչդեռ Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2019 թվականի հունիսի 3-ին:
Բացի դրանից, վիճարկվող նորմը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածը, Սահմանադրական դատարանի 26.01.2016թ. ՍԴՈ-1252 որոշմամբ ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող տվյալ որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5- րդ մասով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
Գագիկ Մարտիրոսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
26 հունիսի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-35
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 հունիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-35
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
