ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հու լիս ի 12 - ին «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «17» թիվը փոխարինել «18» թվով, իսկ նույն նախադասությունը «շրջանակներում» բառից հետո լրացնել «կամ համալրում նախատեսված է միայն մասնագիտական պաշտոններում նշանակելու համար, և զորակոչվող եղբայրը չունի համապատասխան մասնագիտացում» բառերով: Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում՝ 1) 8-րդ մասի «հանձնաժողովի (այսուհետ` կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով)» բառերը փոխարինել «փորձաքննական կենտրոնի (այսուհետ` կենտրոնական փորձաքննական մարմին)» բառերով.
2) 9-րդ մասը «ոչ պիտանի» բառերից հետո լրացնել «կամ ժամանակավորապես ոչ պիտանի» բառերով, իսկ նույն մասի «ռազմաբժշկական հանձնաժողովի» բառերը փոխարինել «փորձաքննական մարմնի» բառերով.
3) 11-րդ մասի «ռազմաբժշկական հանձնաժողովի» և «ռազմաբժշկական հանձնաժողովը» բառերը համապատասխանաբար փոխարինել «փորձաքննական մարմնի» և «փորձաքննական մարմինը» բառերով: Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունը «ընթացքում» բառից հետո լրացնել «ստացած վնասվածքի կամ ձեռք բերած հիվանդության հետևանքով» բառերով, իսկ նույն նախադասության «ոչ պիտանի ճանաչվելու և (կամ)» բառերը փոխարինել «ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու կամ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունք ձեռք բերելու կամ» բառերով: Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերում «ռազմաբժշկական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «փորձաքննական մարմին» բառերով: Հոդված 5. Օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասը «ոչ պիտանի» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ժամանակավորապես ոչ պիտանի» բառերով: Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. հուլիսի 24 Երևան ՀՕ-309-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-309-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.07.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.07.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 24.07.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.07.2024 Հիմնական ակտ 12.07.2024, ՀՕ-309-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 15.11.2017, ՀՕ-195-Ն 15.11.2017, ՀՕ-195-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-309-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
