ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 217.7 — Ուզուֆրուկտը դադարելը 1.
Ամփոփում
Հոդված 217.7. Ուզուֆրուկտը դադարելը 1. Ուզուֆրուկտի դադարման հիմքերն են` 1) լրացել է ուզուֆրուկտ տրամադրելու պայմանագրով նախատեսված ժամկետը. 2) լրացել է իրավաբանական անձին ուզուֆրուկտ տրամադրելու՝ օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը. 3) ուզուֆրուկտ ստացած ֆիզիկական անձը (անձինք) մահացել է (են), բացառությամբ սույն օրենսգրքի 217.3 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի. 4) ուզուֆրուկտ ստացած իրավաբանական անձը լուծարվել է, բացառությամբ սույն օրենսգ
Ամբողջ Տեքստ
Հոդված 217.7. Ուզուֆրուկտը դադարելը 1. Ուզուֆրուկտի դադարման հիմքերն են` 1) լրացել է ուզուֆրուկտ տրամադրելու պայմանագրով նախատեսված ժամկետը. 2) լրացել է իրավաբանական անձին ուզուֆրուկտ տրամադրելու՝ օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը. 3) ուզուֆրուկտ ստացած ֆիզիկական անձը (անձինք) մահացել է (են), բացառությամբ սույն օրենսգրքի 217.3 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի. 4) ուզուֆրուկտ ստացած իրավաբանական անձը լուծարվել է, բացառությամբ սույն օրենսգրքի 217.3 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի. 5) կողմերը փոխադարձ համաձայնություն են կնքել. 6) համընկնում են ուզուֆրուկտ ստացած անձը և գույքի սեփականատերը. 7) սեփականատիրոջ պահանջով դատարանի որոշմամբ, եթե ուզուֆրուկտ ստացած անձը խախտել է ուզուֆրուկտ տրամադրելու՝ օրենքով կամ պայմանագրով նախատեսված պահանջները:
2. Ուզուֆրուկտը դադարելու դեպքում ուզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է գույքը վերադարձնել սեփականատիրոջը: Գույքը վերադարձնելու նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 625 հոդվածով նախատեսված կանոնները:
3. Պետական գրանցման ենթակա ուզուֆրուկտը դադարում է ուզուֆրուկտի դադարման պետական գրանցման պահից: (217.7-րդ հոդվածը լրաց.
01.03.17 ՀՕ-70-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
