ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 116 — Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը 1.
Ամփոփում
Հոդված 116. Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը 1. Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը: 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝ 1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ 2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ 3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովե
Ամբողջ Տեքստ
Հոդված 116. Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը 1. Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը:
2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝ 1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ 2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ 3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները:
4. Խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման պատճենը մեղադրյալին հնարավորության դեպքում հանձնվում է անհապաղ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
