Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 19.6 — «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 19.6AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 19.6 — «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 19.6. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը 1. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ երրորդ երկրներից ներմուծելու և (կամ) երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվո

Ամբողջ Տեքստ

Հոդված 19.6. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը 1. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ երրորդ երկրներից ներմուծելու և (կամ) երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար բազային տուրքի չափով, եթե սույն օրենքով այլ դրույքաչափ նախատեսված չէ 2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի)՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար բազային տուրքի 800-ապատիկի չափով 3. (մասն ուժը կորցրել է 05.10.22 ՀՕ-359-Ն ) 4. (մասն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-150-Ն ) 5. (մասն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-150-Ն ) 6. (մասն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-150-Ն ) 7. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7206 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների բազային տուրքի 110-ապատիկի չափով 8. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7207 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների բազային տուրքի 110-ապատիկի չափով 9. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7224 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների բազային տուրքի 110-ապատիկի չափով 10. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7403 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների բազային տուրքի 400-ապատիկի չափով 11. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7601, 7603 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների բազային տուրքի 300-ապատիկի չափով 12. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7108 ծածկագրին դասվող ապրանքների (բացի Հայաստանի Հանրապետության ծագման ոսկի պարունակող համաձուլվածքներից և խտանյութերից) յուրաքանչյուր մեկ կիլոգրամի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների բազային տուրքի 180-ապատիկի չափով 13. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7110 ծածկագրին դասվող պլատինե ապրանքների (բացի Հայաստանի Հանրապետության ծագման պլատին պարունակող համաձուլվածքներից և խտանյութերից) յուրաքանչյուր մեկ կիլոգրամի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների բազային տուրքի 90-ապատիկի չափով 14. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7110 ծածկագրին դասվող պալադիումե ապրանքների (բացի Հայաստանի Հանրապետության ծագման պալադիում պարունակող համաձուլվածքներից և խտանյութերից) յուրաքանչյուր մեկ կիլոգրամի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների բազային տուրքի 105-ապատիկի չափով 15. «ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերին դասվող պողպատե ամրանների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար բազային տուրքի 45-ապատիկի չափով (19.6-րդ հոդվածը լրաց. 12.05.16 ՀՕ-79-Ն, 26.05.21 ՀՕ-243-Ն, խմբ. 15 .07.21 ՀՕ-310-Ն, խմբ., փոփ.

05.10.22 ՀՕ-359-Ն, փոփ.

15.06.22 ՀՕ-150-Ն, լրաց․ 12․04․24 ՀՕ-146-Ն, 07.02.24 ՀՕ-85-Ն, փոփ.

29.05.25 ՀՕ-122-Ն, լրաց.

03.07.25 ՀՕ-232-Ն, փոփ.

13.11.25 ՀՕ-386-Ն ) ( 26.05.21 ՀՕ-243-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (15 .07.21 ՀՕ-310-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 29.05.25 ՀՕ-122-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 13.11.25 ՀՕ-386-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել