ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 55 — Արձակուրդ տալու կարգը և առանձնահատկությունները 1.
Ամփոփում
Հոդված 55. Արձակուրդ տալու կարգը և առանձնահատկությունները 1. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում՝ համաձայն հաստատված պլանի: Արձակուրդ տալու կարգը և հերթականությունը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը՝ հաշվի առնելով արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը: 2. Հերթական արձակուրդից ծառայողին կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ արձակուրդ տրամադրած
Ամբողջ Տեքստ
Հոդված 55. Արձակուրդ տալու կարգը և առանձնահատկությունները 1. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում՝ համաձայն հաստատված պլանի: Արձակուրդ տալու կարգը և հերթականությունը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը՝ հաշվի առնելով արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը:
2. Հերթական արձակուրդից ծառայողին կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ արձակուրդ տրամադրած պաշտոնատար անձի հրամանով: Նման դեպքում չօգտագործված արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում, եթե կազմում է 15 օր և ավելի: Չօգտագործած արձակուրդի օրերը ծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:
3. Հերթական արձակուրդի օգտագործման ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է՝ ա) մարտական գործողությունների մասնակիցներին. բ) մինչև 16 տարեկան 3 և ավել երեխա ունեցող ծառայողներին. գ) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ երեխա ունեցող ծառայողներին. դ) 15 տարուց ավելի փրկարարական ծառայության ստաժ ունեցող ծառայողներին:
4. Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով ծառայողը չի օգտվել հերթական և լրացուցիչ արձակուրդից, ապա արձակուրդը տրվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործած օրերի թվով՝ հիմք ընդունելով բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը:
5. Ծառայության ընդունվելու և ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տևողությունը 12-ի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում` ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են՝ ավելացման միտումով:
6. Ծառայությունից ազատվելու դեպքում ծառայողին չօգտագործած հերթական արձակուրդի օրերի դիմաց վճարվում է դրամական փոխհատուցում, որի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է կառավարությունը: (55-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ.
23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, 07.02.24 ՀՕ-64-Ն ) (16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
