Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 79 — Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 79AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 79 — Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 79. Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը 1. Սույն հոդվածով նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի խորհուրդը: 2. Սույն հոդվածում նշված գործերով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով Սահմանադրական դատարան կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը: 3. Սույն հոդվածում նշված գործերով դ

Ամբողջ Տեքստ

Հոդված 79. Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը 1. Սույն հոդվածով նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի խորհուրդը:

2. Սույն հոդվածում նշված գործերով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով Սահմանադրական դատարան կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին: Դիմումում պետք է նշվի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու՝ Սահմանադրության 95-րդ հոդվածով և 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը, ինչպես նաև դիմումին պետք է կցվեն այն հավաստող ապացույցներ:

4. Այն պատգամավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ գործ է քննվելու, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող և օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում նրա համար նախատեսված պարտականությունները: Պատշաճ ծանուցված պատգամավորի` առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

5. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է

բանավոր ընթացակարգով:

6. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը պարզում է պատգամավորի լիազորությունները դադարեցնելու՝ Սահմանադրության 95-րդ հոդվածով և 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայությունը:

8. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և պատգամավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

9. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո:

10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1) պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին. 2) դիմումը մերժելու մասին։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել