ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի մարտի 4- ին «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝ 1) վերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. « ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն՝ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տրված փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև օրենսդրության պահանջներին համապատասխանող արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տրված փորձագիտական բացասական եզրակացություն:». 2) վերջին պարբերությունը «չափորոշիչները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները» բառերով: Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությունը ներառում է սույն օրենքը, տեխնիկական անվտանգության ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, տեխնիկական անվտանգության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտեր, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները:»: Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «բ) կիրառվում են 0,07 կամ ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի մինչև 115 0 C (60 կՎտ կամ ավելի հզորության) կամ 115 0 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ,»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ա. Ս ԻՄՈՆՅԱՆ 2022 թ. մարտի 11 Երևան ՀՕ-57-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-57-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (12.03.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.03.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 04.03.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող Ստորագրման ամսաթիվ 11.03.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 12.03.2022 Հիմնական ակտ 04.03.2022, ՀՕ-57-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 24.10.2005, ՀՕ-204-Ն 24.10.2005, ՀՕ-204-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 մարտի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-57-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
