Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 44 — Փորձագետը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 44AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 44 — Փորձագետը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 44. Փորձագետը 1. Որպես փորձագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող գործունակ ֆիզիկական անձը: 2. Անձը, որին հանձնարարված է փորձաքննություն կատարել, պարտավոր է ներկայանալ առաջին ատյանի դատարանի կանչով և օբյեկտիվ եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ: 3. Փորձագետն իրավունք ունի, եթե դ

Ամբողջ Տեքստ

Հոդված 44. Փորձագետը 1. Որպես փորձագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող գործունակ ֆիզիկական անձը:

2. Անձը, որին հանձնարարված է փորձաքննություն կատարել, պարտավոր է ներկայանալ առաջին ատյանի դատարանի կանչով և օբյեկտիվ եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ:

3. Փորձագետն իրավունք ունի, եթե դա անհրաժեշտ է եզրակացություն տալու համար՝ 1) ծանոթանալու գործի նյութերին. 2) մասնակցելու դատական նիստերին. 3) դատարանի թույլտվությամբ հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 4) խնդրելու դատարանին իրեն տրամադրել լրացուցիչ նյութեր:

4. Փորձագետն իրավունք ունի նաև՝ 1) հրաժարվելու փորձաքննություն կատարելուց, եթե չի տիրապետում անհրաժեշտ գիտելիքների կամ հմտությունների. 2) մատուցված ծառայությունների համար ստանալու վճարում. 3) ստանալու իր կատարած ծախսերի փոխհատուցում:

5. Իրեն տրամադրված նյութերի անբավարարության դեպքում փորձագետը կարող է հրաժարվել եզրակացություն տալուց:

6. Նյութերի անբավարարության հիմքով փորձագետի` եզրակացություն տալուց հրաժարվելը պետք է պատճառաբանված լինի:

7. Դատարանն իրավունք ունի դատական տուգանք նշանակելու այն փորձագետի նկատմամբ, որ անհիմն հրաժարվում կամ խուսափում է փորձաքննություն նշանակելու մասին դատարանի որոշումը կատարելուց:

8. Փորձագետը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել