Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 151 — Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակության պարզումը 1.
ARLISՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 151AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 151 — Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակության պարզումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 151. Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակության պարզումը 1. Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմեր կիրառելիս դատարանը կամ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները և այլ մարմիններ այդ նորմերի բովանդակությունը պարզում են համապատասխան օտարերկրյա պետությունում` դրանց պաշտոնական մեկնաբանությանը և կիրառման պրակտիկային համապատասխան։ Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու նպատակով դա

Ամբողջ Տեքստ

Հոդված 151. Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակության պարզումը 1. Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմեր կիրառելիս դատարանը կամ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները և այլ մարմիններ այդ նորմերի բովանդակությունը պարզում են համապատասխան օտարերկրյա պետությունում` դրանց պաշտոնական մեկնաբանությանը և կիրառման պրակտիկային համապատասխան։ Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու նպատակով դատարանը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները և այլ մարմիններ կարող են սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա իրավասու մարմիններ՝ համապատասխան պարզաբանում ստանալու համար կամ ներգրավել փորձագետների։ Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնելու օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը հավաստող այն փաստաթղթերը, որոնց վրա նրանք հիմնվում են իրենց պահանջներն ու առարկությունները հիմնավորելու համար, կամ այլ կերպ` աջակցել դատարանին և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններին և այլ մարմինների` օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու համար։

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ձեռնարկված միջոցներով ողջամիտ ժամկետներում չի պարզվում օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմի բովանդակությունը, ապա կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել