Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1158 — Սելեկցիոն նվաճումն անվանակոչելու հեղինակի իրավունքը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1158AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1158 — Սելեկցիոն նվաճումն անվանակոչելու հեղինակի իրավունքը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1158. Սելեկցիոն նվաճումն անվանակոչելու հեղինակի իրավունքը 1. Սելեկցիոն նվաճման հեղինակն իրավունք ունի որոշել դրա անվանումը, որը պետք է համապատասխանի «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» և «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջներին: 2. Պահպանվող սելեկցիոն նվաճումների արտադրության, վերարտադրության, վաճառքի նպատակով առաջարկության, վաճառքի և վաճառահանման այլ տեսակների դեպքերում սելեկց

Ամբողջ Տեքստ

Հոդված 1158. Սելեկցիոն նվաճումն անվանակոչելու հեղինակի իրավունքը 1. Սելեկցիոն նվաճման հեղինակն իրավունք ունի որոշել դրա անվանումը, որը պետք է համապատասխանի «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» և «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջներին:

2. Պահպանվող սելեկցիոն նվաճումների արտադրության, վերարտադրության, վաճառքի նպատակով առաջարկության, վաճառքի և վաճառահանման այլ տեսակների դեպքերում սելեկցիոն նվաճումների համար գրանցված անվանումների կիրառումը պարտադիր է: Արտադրված և (կամ) վաճառվող սերմերին, տոհմային նյութին գրանցվածից տարբեր անվանում շնորհել չի թույլատրվում:

3. Գրանցված սելեկցիոն նվաճման անվանումը դրան չվերաբերող արտադրված և (կամ) վաճառվող սերմերին և տոհմային նյութին շնորհելն արտոնագրի տիրոջ ու սելեկցիոների իրավունքների խախտում է: (1158-րդ հոդվածը փոփ., լրաց.

08.12.17 ՀՕ-232-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել