Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 150 — Պահանջներն ընդունելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 150AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 150 — Պահանջներն ընդունելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 150. Պահանջներն ընդունելը 1. Պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունել հայցվորի պահանջը մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը։ 2. Հայցվորի պահանջները պատասխանողի կողմից ընդունելու դեպքում առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է կիրառել արագացված դատաքննություն: 3. Եթե պատասխանողը մասնակիորեն է ընդունել հայցվորի պահանջները, ապա առաջին ատյանի դատարանն ընդունված պահանջների

Ամբողջ Տեքստ

Հոդված 150. Պահանջներն ընդունելը 1. Պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունել հայցվորի պահանջը մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը։

2. Հայցվորի պահանջները պատասխանողի կողմից ընդունելու դեպքում առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է կիրառել արագացված դատաքննություն:

3. Եթե պատասխանողը մասնակիորեն է ընդունել հայցվորի պահանջները, ապա առաջին ատյանի դատարանն ընդունված պահանջների մասով կարող է առանձնացնել առանձին վարույթ՝ այդ վարույթով կիրառելով արագացված դատաքննություն:

4. Դատարանը կարող է պահանջների ընդունումը ճանաչել ոչ իրավաչափ, եթե այդպիսի ընդունումը հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին, խախտում է այլ անձի իրավունքներն ու օրինական շահերը կամ հիմքեր կան կասկածելու, որ պատասխանողը հայցվորի պահանջներն ընդունում է խաբեության, բռնության, սպառնալիքի, էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության ներքո կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով:

5. Նախքան սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելն առաջին ատյանի դատարանը պատասխանողին պարզաբանում է պահանջի ընդունման դատավարական հետևանքները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել