Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/5438/05/25
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/5438/05/25

Վճռաբեկ դատարանՎԴ/5438/05/2515 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Աշտարակ համայնքի ավագանու ն Աշտարակ համայնքի ղեկավարի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ավագանու 30.06.2008 թվականի նիստի արձանագրությունը մասնակի, այն է՝ տաա՛ գտնվող բաղնիքի շենքը (կադաստրային ծածկագիր՝ տտտշ)՝ 267 քմ հողատարածքով (կադաստրային ծածկագիր՝ տատ՝) ուղիղ վաճառքով 426.168 ՀՀ դրամ մնացորդային արժեքով Անահիտ Լագզյանին վաճառելու մասի

Ամբողջ Տեքստ

22

«ԱՏԵՆ 11

, րակ

Ֆ աջ»)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/5438/05/25

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5438/05/25

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2025 թվականի դեկտեմբերի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Աշտարակ համայնքի ավագանու ն Աշտարակ համայնքի ղեկավարի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ավագանու 30.06.2008 թվականի նիստի արձանագրությունը մասնակի, այն է՝ տաա՛ գտնվող բաղնիքի շենքը (կադաստրային ծածկագիր՝ տտտշ)՝ 267 քմ հողատարածքով (կադաստրային ծածկագիր՝ տատ՝) ուղիղ վաճառքով 426.168 ՀՀ դրամ մնացորդային արժեքով Անահիտ Լագզյանին վաճառելու մասին 5-րդ կետի մասով, անվավեր ճանաչելու, ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավարի 21.08.2008 թվականի Անահիտ Լագզյանին Սասունիկ համայնքի սեփականություն համարվող տաա՛ գտնվող բաղնիքի շենքը չ Հանդիսանում է անձնական տվյալ

2 Հանդիսանում է անձնական տվյալ

3 Հանդիսանում է անձնական տվյալ

4 Հանդիսանում է անձնական տվյալ

2

(կադաստրային ծածկագիր՝ ռռտ՝)՝ 267 քմ հողատարածքով (կադաստրային ծածկագիր՝ ոտս") ուղիղ վաճառքով վաճառելու մասին թիվ 73 որոշումն անվավեր ճանաչելու, ն որպես հետնանք՝ Սասունիկ համայնքի, ի դեմս լիազորված անձ Նարեկ Տեր-Գուլանյանի, ն Անահիտ Լագզյանի միջն 25.09.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը, Անահիտ Լագզյանի անվամբ 06.10.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական՝ տաո՛), Անահիտ Լագզյանի ն ամուսնու եղբոր՝ Հովհաննես Տեր-Գուլանյանի միջն 24.08.2023 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը, Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական՝ ատա), Հովհաննես Տեր-Գուլանյանի ն «Կրեդիտ կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջն 20.01.2025 թվականին կնքված հիփոթեքի, գրավի թիվ 25-01-0004-01 պայմանագիրը, «Կրեդիտ կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվամբ 23.01.2025 թվականին կատարված անշարժ գույքի գրավի իրավունքի պետական գրանցումը (վկայական՝ տատա: անվավեր ճանաչելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ավագանու 30.06.2008 թվականի նիստի արձանագրությունը մասնակի, այն է՝ տատա գտնվող բաղնիքի շենքը (կադաստրային ծածկագիր՝ տտա՛՛)՝ 267 քմ հողատարածքով (կադաստրային ծածկագիր տտտ՛շ) ուղիղ վաճառքով 426.168 ՀՀ դրամ մնացորդային արժեքով Անահիտ Լագզյանին վաճառելու մասին 5-րդ կետի մասով, ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավարի 21.08.2008 թվականի Անահիտ Լագզյանին Սասունիկ համայնքի սեփականություն համարվող տատո: գտնվող բաղնիքի շենքը (կադաստրային ծածկագիր՝ տտա՛՛)՝ 267 քմ հողատարածքով (կադաստրային ծածկագիր՝ տտա՛6) ուղիղ վաճառքով վաճառելու մասին թիվ 73 որոշումը, որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Սասունիկ համայնքի, ի դեմս լիազորված անձ Նարեկ Տեր-Գուլանյանի, ն Անահիտ Լագզյանի միջն 25.09.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը, Անահիտ Լագզյանի անվամբ 06.10.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական՝ տտա՛6), Անահիտ Լագզյանի ն ամուսնու եղբոր՝ Հովհաննես Տեր-Գուլանյանի միջն 24.08.2023 թվականին կնքված անշարժ 5 Հանդիսանում է անձնական տվյալ

6 Հանդիսանում է անձնական տվյալ

7 Հանդիսանում է անձնական տվյալ

8 Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

6 Հանդիսանում է անձնական տվյալ

ո Հանդիսանում է անձնական տվյալ

2 Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

17 Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

15 Հանդիսանում է անձնական տվյալ

3

գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը, Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական՝ տտա՛՛), Հովհաննես Տեր-Գուլանյանի ն «Կրեդիտ կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջն 20.01.2025 թվականին կնքված հիփոթեքի, գրավի թիվ 25-01-0004-01 պայմանագիրը, «Կրեդիտ կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվամբ 23.01.2025 թվականին կատարված անշարժ գույքի գրավի իրավունքի պետական գրանցումը (վկայական՝ տտա'"): Հայցադիմումին կից ներկայացվել է միջնորդություն՝ Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման կատարումը կասեցնելու մասին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Տ. Սանթրոսյան) (այսուհետ` Դատարան) 21.04.2025 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման կատարումը կասեցնելու մասին, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2025 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 21.04.2025 թվականի «Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը (ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը ն 83-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է սույն գործով հայցադիմումով ներկայացված փաստական հիմքերը, մասնավորապես այն, որ հայցվորը չի կարող այլ կերպ, քան Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման (վկայական՝ Ի| տատ ՛:)՝ որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենսդրական հնարավորությունն օգտագործելու միջոցով կանխել այնպիսի գործողություններ, որոնք կարող են զգալի վնաս պատճառել կամ անհնարին դարձնել հայցվորի իրավունքների պաշտպանությունը: Հետնաբար, համաչափության սկզբունքի տեսանկյունից հայցվորի կողմից հայցվող միջոցը պիտանի ն անհրաժեշտ է վարչական ակտի կատարումը կասեցնելու նպատակներին հասնելու համար, ինչպես նան չափավոր է ձեռնարկվող միջամտության ն հետապնդվող նպատակի միջե ողջամիտ 17 Հանդիսանում է անձնական տվյալ

18 Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

4

հավասարակջշոությունն ապահովելու առումով, քանի որ դրանով պահպանվում է վիճելի իրավահարաբերության մեջ փաստացի առկա վիճակը:

Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ կատարված այն եզրահանգումը, որ «արդեն իսկ կատարված իրավունքի պետական գրանցումը չի էլ կարող ենթադրել դրա կատարման կասեցման հնարավորություն», հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով 01.09.2023 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի, ի մասնավորի՝ նշված հոդվածի հիմքով իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումներին:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, ուստի սույն դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կասեցման վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով՝ ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը ն (կամ) վերացնում է մարդու իրավունքների Ա ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետնանքով:

Տվյալ դեպքում օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու, ն ըստ այդմ' ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում

5

անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու առանձեահատկությանը' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Արդար դատաքենության իրավունքը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է որպես յուրաքանչյուրի՝ իր իրավունքների ն ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք: Սահմանադրական այս դրույթից ակնհայտ է, որ արդար դատաքննության իրավունքը չի սահմանափակվում դատարան դիմելու իրավունքի պարզ ամրագրմամբ: ՀՀ Սահմանադրությունը նան պարտավորեցնում է բավարարել դատական պաշտպանության միջոցի արդյունավետության իմպերատիվ պահանջը:

Սարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներում հայտնել է դիրքորոշում առ այն, որ դատական պաշտպանության իրավունքը կլիներ անիրական, իսկ դատական պաշտպանության ընթացակարգը՝ անարդյունավետ, եթե ներպետական օրենսդրությունը թույլ տար վերջնական ն պարտադիր բնույթ ունեցող դատական ակտերին մնալ չկատարված՝ ի վնաս մի կողմի: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ եթե պետությունը չի երաշխավորում վերջնական դատական ակտերի ի կատար ածումը, դա հանգեցնում է այնպիսի իրողության, որն անհամատեղելի է իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան երաշխավորելիս: Մեկնաբանելով Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ արդար դատաքննության իրավունքը ներառում է ոչ միայն վեճն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու, այլ նան կայացված դատական ակտը կատարելուն ուղղված գործու ն արդյունավետ կառուցակարգեր կիրառելու անհրաժեշտություն (տես Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Սարդու իրավունքների եվրոպական դատարանի 01.03.2010թ. վճիռը, կետ 66, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Սարդու իրավունքների եվրոպական դատարանի 07.05.2002թ. վճիռը, կետ 34, Հորեսբին ընդդեմ Հունաստանի 19.03. 1997թ. վճիռը, կետ 40):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր 13.09.1989 թվականի «Վարչական գործերով ժամանակավոր դատական պաշտպանության վերաբերյա» թիվ (89) 8 հանձնարարականով արձանագրել է, որ դատարանների կողմից կիրառվող ժամանակավոր պաշտպանության միջոցները կարող են լինել վարչական ակտի կատարումը ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու, վարչական ակտի ընդունման պահին կամ հետագա ցանկացած ժամանակ եղած դրությունը ամբողջությամբ կամ մասնակի վերականգնելու ն վարչակազմի վրա դատարանի լիազորություններից բխող ցանկացած պարտականություն դնելու միջոցով: Նույն հանձնարարականով նշվել է, որ եթե վարչական ակտը վիճարկվում է դատարանում Ա դատարանը դեռնս չի հրապարակել իր որոշումը, հայցվորը կարող է դիմել նույն կամ նման իրավասություն ունեցող այլ դատարան՝ վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու համար: Վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու խնդրանքով դատարան դիմելու իրավունք ունեն նան շահագրգիռ անձինք:

6

Նույն հանձնարարականով նան նշվել է, որ վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կարող են կիրառվել մասնավորապես, երբ վարչական ակտի կատարումը կարող է ծանր վնաս հասցնել, որը վերականգնելը մեծ ջանքեր կպահանջի, ն եթե քոոճ-Թօլթ առկա են վարչական ակտի առոչնչության վերաբերյալ ապացույցներ:

Իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովելու գործուն կառուցակարգերից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ մի կողմից` վիճարկման հայցի, մյուս կողմից` մյուս հայցատեսակների առնչությամբ հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակների ընտրության հարցում օրենսդրի տարբերակված մոտեցումն իր հիմքում ունի օբյեկտիվ չափանիշ. նման տարբերակված մոտեցումը պայմանավորված է նրանով, որ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատական ակտերը, որպես կանոն, իրենց բնույթով ինքնակատարվող դատական ակտեր են, ն Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակը, ելնելով նշված իրողությունից, նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ:

ՀՀ սահմանադրական դատարանը, 29.12.2020 թվականի թիվ ՍԴԱՈ-248 որոշմամբ արձանագրել է, որ վիճարկման հայցի պարագայում օրենսդիրը չի նախատեսել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն, սակայն սահմանել է հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության մեկ այլ եղանակ: Մասնավորապես, վիճարկման հայցի դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է օրենքի ուժով՝ վիճարկման հայցով հայցադիմումը վարույթ ընդունելն ինքնին հիմք է հանդիսանում տվյալ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառություններով): Նշված կարգավորման տրամաբանությունը, ի թիվս այլնի, կայանում է նրանում, որ վիճարկման հայցի բավարարման դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելով վիճարկվող վարչական ակտը պարզապես կորցնում է իր իրավաբանական ուժը: Այլ կերպ ասած՝ նշված տեսակի հայցի բավարարման դեպքում կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը, որպես այդպիսին, պայմանական բնույթ է կրում, քանի որ այն չի ենթադրում միջնորդավորված որնէ գործողություն ն, այդպիսով, չի առաջացնում կատարման հետ կապված այնպիսի դժվարություններ, որոնք բնորոշ են դասական իմաստով կատարում ենթադրող դատական ակտերին: Վերոգրյալը հաշվի առնելով՝ վիճարկման հայցի պարագայում ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսել է ոչ թե հայցի ապահովման միջոցի, այլ՝ նախնական իրավական պաշտպանության կիրառման հնարավորություն` այն է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցում, դրանով իսկ որոշակի իրավական երաշխիքներ տրամադրելով հայցվորին՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման ենթատեքստում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով: Միաժամանակ, նշված

7

ընդհանուր կանոնից նուն հոդվածի 1ին մասի 1-7-րդ կետերով սահմանված են բացառություններ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ ն 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչն այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները): (տես, «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյաեն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 0109.2023 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է դատարանի որոշմամբ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքերը, այն է՝ վիճարկվող վարչական ակտը կասեցնելու մասին միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդադառնալով վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքերին, նշել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Այսինքն, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե

- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

(...) Ընդ որում, վերոնշյալ հիմքերից որնէ մեկի հնարավոր առկայութունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, ն երկրորդ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետնանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն

8

անհնարին կդարձնի հայցվորի իրավունքնեի պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլնս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) ,պլաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված ն քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը ն գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:

Հետնաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բացահայտմանը, եզրահանգել է, որ «հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, ն այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլն այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձնավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ «հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու ն իրավական հետնանք առաջացնելու առումով: Ընդ որում, «կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին:

(.... Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետնության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ ն հավանական է: Այնուամենայնիվ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետնությունները պետք է լինեն հիմնավորված ն պատճառաբանված (տես, Սոֆիա Խաչատրյանը ն Սիրվարդ Խաչատրյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):

9

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկվող ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս հայցվորից պահանջվում է ներկայացնե փաստեր ն փաստարկներ վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ դատական պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ, իսկ դատարանի պարտականությունն է նշված միջնորդության քննարկման շրջանակներում գնահատել այդ հիմնավոր կասկածի առկայության/բացակայության հարցը:

Անդրադառնալով «վարչական ակտի կատարման կասեցում» հասկացության բովանդակությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել այդ հասկացության բովանդակությունը բացահայտել կասեցմամբ հետապնդվող իրավական նպատակի համատեքստում, այն է՝ նախնական պաշտպանության միջոցի կիրառմամբ ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունը՝ հայցվորի դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի կատարման կասեցումը ենթադրում է կասեցման ժամանակահատվածում դրա գործողության ժամանակավոր դադարեցում, որպիսի պայմաններում այդ ժամանակահատվածում տվյալ վարչական ակտն իրավական հետնանքներ առաջացնել չի կարող, ն ըստ այդմ` բացառվում է հայցվորին այդ ակտի գործողության արդյունքում վնաս պատճառելու Ա (կամ) դատական պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությունը: Վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը ենթադրում է այնպիսի գործողություններ կատարելու արգելք, որոնք կատարելու իրավազորությունը բխում է տվյալ վարչական ակտից: Ընդ որում, այդ արգելքները կարող են վերաբերել ինչպես վարչական ակտի հասցեատիրոջը, այնպես էլ իրավասու վարչական մարմիններին:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում «վարչական ակտի կատարման կասեցում» հասկացության բովանդակությունը պայմանավորված է, ի թիվս այլնի, նրանով, թե ինչ գործի կարգավորման նպատակով է տվյալ վարչական ակտն ընդունված: Այլ կերպ՝ այն սահմանափակումները Ա (կամ) արգելքները, որոնք բխում են տվյալ կոնկրետ վարչական ակտի կատարումը կասեցնելուց, սերտորեն կապված են դրա բնույթի ն կարգավորման առարկայի հետ:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) հիմնական հասկացությունները սահմանող 2-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցումը նուն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացման ենթակա պարտադիր գործառույթ է, որն ուղղված է պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման ն սահմանափակումների ճանաչման, ինչպես նան պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների հավաքագրման, մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության ու միասնականության ապահովմանը:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «պետական գրանցումն ընդգրկում է՝

9 գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նան օրենքով նախատեսված այլ գույքային

10

իրավունքների, այդ թվում' անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների գրավի ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը.

2) գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումների, ինչպես նան գույքային իրավունքների իրականացման սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման պետական գրանցումը»:

Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքները ն սահմանափակումները համարվում են գրանցված գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու ե պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման իրականացման փաստը:

Վերոհիշյալ նորմերի բովանդակությունից բխում է, որ իրավունքի պետական գրանցումը, օժտված լինելով վարչական ակտին բնորոշ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1ին մասով սահմանված հատկանիշներով, վարչական ակտ է, ուժի մեջ է մտնում գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու ե պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահից, որպիսի փաստը հաստատվում է իրավունքի պետական գրանցման վկայականով:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը որպես անշարժ գույքի նկատմամբ ցանկացած հիմքով սեփականության իրավունքի ծագման պահ է ճանաչում այդ իրավունքի պետական գրանցման պահը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածը որպես պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահ է ճանաչում այդ իրավունքի պետական գրանցման պահը, եթե այդպիսի իրավունքն օրենքով ենթակա է գրանցման: Բացի գործարքից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ գլխի դրույթները որպես գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հիմք են ճանաչում, ի թիվս այլնի, նան անձի կողմից իր համար նոր անշարժ գույքի ստեղծումը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 173-րդ հոդված), ձեռքբերման վաղեմությունը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդված): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 173-րդ ն 187-րդ հոդվածները համապատասխանաբար նշված հիմքերով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը նս պայմանավորում են այդ իրավունքի պետական գրանցման պահով:

Հիմք ընդունելով նշված իրավակարգավորումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սեփականության իրավունքի պետական գրանցումը վարչական ակտ է, որի հիմքով ծագում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքը նույն հոդվածի 1-ին մասով սահմանված այն բացառությունների շրջանակում է, երբ դատարանի հայեցողությանն է թողնված նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքի (հիմքերի) առկայության պայմաններում վարչական ակտի կատարումը կասեցնելը: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված բացառությունն է այն դեպքը, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է

11

վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները):

Հաշվի առնելով, որ իրավունքի պետական գրանցումը վիճարկելու դեպքում գրանցման՝ որպես վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձը վիճարկում է իրավունքի պետական գրանցման հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ.

- օրենսդիրը նախատեսել է իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու իրավական հնարավորություն,

- դատարանը կարող է իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարումը կասեցնել Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքի/հիմքերի առկայության դեպքում:

Ըստ այդմ՝ հայցվորից պահանջվում է իրավունքի պետական գրանցման կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությամբ ներկայացնել փաստեր ն փաստարկներ վիճարկվող իրավունքի պետական գրանցման` որպես վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ դատական պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ, իսկ դատարանի պարտականությունն է նշված միջնորդության քննարկման շրջանակներում գնահատել այդ հիմնավոր կասկածի

առկայության/բացակայության հարցը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավունքի պետական գրանցումը վիճարկելու վերաբերյալ հայցադիմումին կից ներկայացնելով միջնորդություն վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ ն դրանով ներկայացնելով զգալի վնասի ն/կամ իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի վերաբերյալ փաստարկներ՝ հայցվորը հայցում է ոչ թե իրավունքի պետական գրանցման կասեցում, այլ իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարման կասեցում: «Իրավունքի պետական գրանցման վարույթի կասեցում» ն «իրավունքի պետական գրանցման կատարման կասեցում» հասկացություններն էապես տարբերվում են. առաջին դեպքում խոսքը վերաբերում է մինչն վարչական ակտի ընդունումը տեղի ունեցող գործընթացին, երկրորդ դեպքում` վարչական ակտի ընդունումից ն ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցող գործընթացին: (տես, «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանն ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը ն ելնելով վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի` արդյունավետ դատական պաշտպանություն ապահովելու նպատակից՝ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ իրավունքի պետական գրանցման, որպես վարչական ակտի կատարման, կասեցումը ենթադրում է վիճարկվող վարչական ակտի հասցեատիրոջ կողմից այնպիսի գործարքներ կնքելու արգելք, որոնք կնքելու իրավազորությամբ գրանցված իրավունքի իրավատերն օժտվում է տվյալ իրավունքի պետական գրանցման՝ վարչական ակտի ընդունման ուժով: Իրավունքի պետական գրանցման, որպես վարչական ակտի կատարման, կասեցումը ենթադրում է նան այդ գործարքները վավերացնելու, դրանց հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու՝ իրավասու մարմիններին ուղղված արգելք: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը շեշտադրում է, որ ՀՀ վարչական դատավարության

12

օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը, որպես դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովող գործուն կառուցակարգ, հավասարապես կիրառելի է նան հետնանքների վերացման ածանցյալ պահանջի շրջանակում վիճարկվող վարչական ակտերի նկատմամբ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ավագանու 30.06.2008 թվականի նիստի արձանագրությունը մասնակի, այն է՝ տտաշ. գտնվող բաղնիքի շենքը (կադաստրային ծածկագիր՝ տտա՛՛)՝ 267 քմ հողատարածքով (կադաստրային ծածկագիր՝ ատաշշ) ուղիղ վաճառքով 426.168 ՀՀ դրամ մնացորդային արժեքով Անահիտ Լագզյանին վաճառելու մասին 5-րդ կետի մասով, ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավարի 21.08.2008 թվականի Անահիտ Լագզյանին Սասունիկ համայնքի սեփականություն համարվող ատա գտնվող բաղնիքի շենքը (կադաստրային ծածկագիր՝ տտա՛)՝ 267 քմ հողատարածքով (կադաստրային ծածկագիր՝ տտո՛") ուղիղ վաճառքով վաճառելու մասին թիվ 73 որոշումը, որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Սասունիկ համայնքի, ի դեմս լիազորված անձ Նարեկ Տեր-Գուլանյանի, ն Անահիտ Լագզյանի միջն 25.09.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը, Անահիտ Լագզյանի անվամբ 06.10.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական՝ տտաշ:), Անահիտ Լագզյանի ն ամուսնու եղբոր՝ Հովհաննես Տեր-Գուլանյանի միջն 24.08.2023 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը, Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական՝ ատա), Հովհաննես Տեր-Գուլանյանի ն «Կրեդիտ կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջն 20.01.2025 թվականին կնքված հիփոթեքի, գրավի թիվ 25-01-0004-01 պայմանագիրը, «Կրեդիտ կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվամբ 23.01.2025 թվականին կատարված անշարժ գույքի գրավի իրավունքի պետական գրանցումը (վկայական՝ ոտա"):

Հայցադիմումին կից ներկայացվել է միջնորդություն՝ Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման կատարումը կասեցնելու մասին (հավելված, գ.թ. 24-27):

Դատարանը 21.04.2025 թվականի որոշմամբ մերժել է Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական

6. Հանդիսանում է անձնական տվյալ

24 Հանդիսանում է անձնական տվյալ

2. Հանդիսանում է անձնական տվյալ

25 Հանդիսանում է անձնական տվյալ

շ« Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

շ7 Հանդիսանում է անձնական տվյալ

4 Հանդիսանում է անձնական տվյալ

13

գրանցման կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ «Դատարանն արձանագրում է, որ հայցվոր կողմը վիճարկվող պետական գրանցման կատարումը կասեցնելու վերոգրյալ երկու հիմքերի առկայությունը հիմնավորել է այն փաստարկով, որ կարող է ոտա՞" գւրեվող բաղնիքի շենքը ն 267 քմ հողատարածքը օտարվել:

Դատարանը նախ ն առաջ փաստում է, որ առկա չէ եշված գույքը օտարելու իրական վտանգ, բացի այդ նշված գույքի օտարումը որնէ կերպ չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհեարիեության ն չի կարող զգալի վնաս պատճառել հայցվորին: Մինեույն ժամանակ, Դատարանն արձանագրում է, որ միջեորդությամբ չի ներկայացվել վերը եշված օտարման ն հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ վերջինիս իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու միջն պատճառահետնանքային կապը հիմնավորող որնէ փաստարկ, մինչդեռ Դատարանի մոր վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքերի առկայության վերաբերյալ հիմնավոր կասկած ձնավորվում է միջնորդություն ներկայացեողի ծանրակշիռ փաստարկների հիման վրա, որոնցով հայցվորը պետք է հիմնավորի իրեն զգալի վնաս պատճառվելու կամ իր իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու ն միջնորդությամբ ներկայացված փաստարկների միջն ողջամիտ, հիմնավոր պատճառահետնանքային կապի առկայությունը»:

Վերաքննիչ դատարանը 27062025 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժել է, Ա Դատարանի 21042025 թվականի «Վիճարկվող վարչական ակտի կատարումն կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ՝ արձանագրելով հետնյալը. «Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Հովհաննես Հայկազի Տեր-Գուլանյանի անվամբ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման (վկայական թիվ տատո") կասեցման անհրաժեշտությունը հայցվորը պայմանավորում է տտո՞' գտեվող բաղնիքի շենքի (կադաստրային ծածկագիր՝ ատա) ն 267 քմ հողատարածքի (կադաստրային ծածկագիր' ոատ::) օլրարման հեարավորության հետ, միեչդեռ, Վերաքենիչ դատարանի գնահատմամբ եշյալ փաստարկը կրում է տեսական, ենթադրական բնույթ' պահանջելով կոնկրետ ապացույցների ն փաստարկների ներկայացում, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Իսկ արդեն իսկ կատարված իրավունքի պետական գրանցումը չի էլ կարող ենթադրել դրա կատարման կասեցման հնարավորություն:

Ըեդ որում, տառ" գտնվող անշարժ գույքի նկատմամբ 23.01.2025 թվականին գրանցվել է «Կրեդիտ Կոնցեպտ ՈՒՎԿ» ՓԲ ընկերության գրավի իրավունքը /գ.թ. 56-57/, այսինքն, առկա է սահմանափակում:

Այս առումով հատկանշական է, որ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, վարչական ակտի կատարումը կասեցնելու միջեորդության հիմքում պետք է դրվեն այնպիսի հանգամանքեեր՝' փաստարկված ն ապացույցներով ապահովված, որոնք ուղղակիորեն կստեղծեն հիմնավոր կասկած այն մասիե, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը զգալի 5 Հանդիսանում է անձնական տվյալ

66 Հանդիսանում է անձնական տվյալ

տ Հանդիսանում է անձնական տվյալ

2. Հանդիսանում է անձնական տվյալ

3 Հանդիսանում է անձնական տվյալ

2 Հանդիսանում է անձնական տվյալ

14

վաս կպատճառի հայցվորն կամ անհնարին կդարձնի ներա իրավունքների պաշտպանությունը: Այլ կերպ ասած, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական գործիքի կիրառումը հայցող կողմը պեւրք է ներկայացնի իր միջնորդությունը հիմնավորող ապացույցներ ն փաստարկներ, որոնք ոչ թե կհուշեն օբյեկտիվ իրականության մեջ առկա իրողության տեսականորեն հնարավոր զարգա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/5438/05/25
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել