Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 345 — Տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքներն անորակ վերանորոգելը կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 345AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 345 — Տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքներն անորակ վերանորոգելը կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 345. Տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքներն անորակ վերանորոգելը կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելը 1. Տրանսպորտային միջոցների կամ տրասնպորտային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի համար պատասխանատու անձի կողմից տրանսպորտային միջոցը, հաղորդակցության ուղին, ազդանշանման կամ կապի միջոցը կամ տրանսպորտային այլ սարքավորումն անորակ վերանորոգելը կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելը, եթե այդ ա

Ամբողջ Տեքստ

Հոդված 345. Տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքներն անորակ վերանորոգելը կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելը 1. Տրանսպորտային միջոցների կամ տրասնպորտային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի համար պատասխանատու անձի կողմից տրանսպորտային միջոցը, հաղորդակցության ուղին, ազդանշանման կամ կապի միջոցը կամ տրանսպորտային այլ սարքավորումն անորակ վերանորոգելը կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել