Բաբայան — ԵԿԴ/0157/11/11
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը 1. 2011 թվականի մայիսի 13-ին Սուրեն Մանթաշի Բաբայանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Աշոտ Միքայելյանը և Ռաֆայել Մանուչարյանն իր վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ, կեղծիքներ կատարելու միջոցով դարձել են ՛Տիգրասոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ՛Իներկոմ արտադրական կոոպերատիվի հիմնադիրներ` իրեն պատճառելով գույքային վնաս: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ հետաքննիչ Վ.Անոյանի 2011 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ Ս.Բաբայանի հաղորդման հիման
Ամբողջ Տեքստ
ԵԿԴ/0157/11/11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԿԴ/0157/11/11
Նախագահող դատավոր Կ.Ղազարյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
քարտուղարությամբ
Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դիմողի ներկայացուցիչ
Հ.ԱԼՈՒՄՅԱՆԻ
2012 թվականի հունիսի 8-ին
Երևան
քաղաքում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի փետրվարի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2011 թվականի մայիսի 13-ին Սուրեն Մանթաշի Բաբայանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Աշոտ Միքայելյանը և Ռաֆայել Մանուչարյանն իր վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ, կեղծիքներ կատարելու միջոցով դարձել են ՛Տիգրասոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ՛Իներկոմ արտադրական կոոպերատիվի հիմնադիրներ` իրեն պատճառելով գույքային վնաս: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ հետաքննիչ Վ.Անոյանի 2011 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ Ս.Բաբայանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
2. Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ավագ հետաքննիչ Վ.Անոյանի 2011 թվականի օգոստոսի 16-ի որոշման դեմ Ս.Բաբայանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Լ.Չարխիֆալակյանի 2011 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ դիմող Ս.Բաբայանի բողոքը մերժվել է:
3. 2011 թվականի հոկտեմբերի 1-ին դիմող Ս.Բաբայանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանը 2011 թվականի նոյեմբերի 2-ին որոշում է կայացրել դիմող
Ս.Բաբայանի
բողոքը
մասնակիորեն
բավարարելու
մասին:
Վարույթն
իրականացնող մարմնի համար պարտավորություն է սահմանվել վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ավագ հետաքննիչ Վ.Անոյանի 2011 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ թույլ տրված Ս.Բաբայանի իրավունքների խախտումը:
4. Դատախազ Լ.Չարխիֆալակյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի փետրվարի 8-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 2-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
5. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի փետրվարի 8-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը:
3
Վճռաբեկ դատարանը 2012 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
6. Դիմող Ս.Բաբայանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի խնդրանքը շարադրված է հետևյալ կերպ. ՛Ելնելով վերը շարադրվածից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով, խնդրում եմ վերացնել
՛նյութերով
քրեական
գործի
հարուցումը
մերժելու
մասին
ՀՀ
ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Անոյանի 16.08.2011 թվականի որոշումը, ինչպես նաև` բողոքս մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Լ.Չարխիֆալակյանի 20.09.2011 թվականի որոշումը (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, 2-5-րդ էջեր):
7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ կերպ. ՛Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածով, դատարանը որոշեց Սուրեն Մանթաշի Բաբայանի բողոքը` ՛Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Անոյանի 16.08.2011 թվականի որոշումը, ինչպես նաև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Լ.Չարխիֆալակյանի 20.09.2011 թվականի որոշումը վերացնելու դեմ, բավարարել մասնակիորեն:
Վարույթն
իրականացնող
մարմնին
պարտավորեցնել
վերացնել
՛Նյութերով
քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Անոյանի 16.08.2011 թվականի որոշմամբ թույլ տրված և սույն որոշմամբ արձանագրված դիմող Սուրեն Բաբայանի իրավունքների խախտումը և կատարել սույն որոշման պահանջները (…) (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, 50-62-րդ էջեր):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը թույլ են տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:
Ի
հիմնավորումն
ասվածի`
բողոքաբերը
նշել
է,
որ
դիմող
Ս.Բաբայանը,
ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացրել դատարան և խնդրել է վերացնել վիճարկվող որոշումը: Մինչդեռ
4
ստորադաս դատարանները բողոքի քննությունն իրականացրել և համապատասխան որոշում են կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով:
Ըստ բողոքի հեղինակի` վերոգրյալի արդյունքում առաջացել է իրավական անորոշություն, այն է` դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով չի վերացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը, որի դեպքում դատախազի կողմից քրեական գործի հարուցումը պարտադիր կլիներ,
այլ
հոդվածով
ղեկավարվելով
վարույթն
ՀՀ
քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ
իրականացնող
մարմնի
համար
սահմանել
է
այնպիսի
պարտավորություններ (նշանակել փորձաքննություն, կատարել հարցաքննություններ և այլն), որոնք հետաքննիչի որոշման առկայության պայմաններում, առանց քրեական գործ հարուցելու, հնարավոր չէ կատարել:
9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը, Վերաքննիչ դատարանի 2012 թվականի փետրվարի 8-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է սույն գործով որոշումներ կայացնելիս ստորադաս դատարանները պահպանել են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգը:
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` ՛1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու դեպքում կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին (…):
2. Որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:
3. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով (…):
5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՛Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական
5
գործունեություն
իրականացնող
մարմինների
որոշումների
և
գործողությունների
օրինականության վերաբերյալ բողոքները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` ՛1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվհետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները
և
օրինական
շահերը
խախտվել
են
այդ
որոշումներով
և
գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: (…․
5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված
են
օրենքին
համապատասխան,
և
անձի
իրավունքները
կամ
ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (…):
12. Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանի կողմից մեկնաբանվել են Հ.Հարությունյանի գործով որոշման մեջ, որտեղ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՛(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ իրավանորմեր, որոնք հստակ կարգավորում են մինչդատական վարույթի շրջանակներում ընդունվող դատավարական ակտերից մեկի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը և այդ որոշումների հետևանքով որոշակի իրավահարաբերությունների փոփոխությունները: Հակառակ դրան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներն ամրագրում են առավելապես
նկատմամբ
ընդհանրական
հետագա
բնույթի
դատական
նորմեր,
որոնք
վերահսկողության
մինչդատական
սահմանները
և
վարույթի
քրեական
դատավարության այդ փուլում դատարանի լիազորությունները կարգավորում են ընդհանրական ձևով:
(...) ՀՀ քրեադատավարական օրենքում նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր նորմերից, տվյալ
դեպքում
ՀՀ
քրեական
դատավարության
օրենսգրքի
278-րդ
և
290-րդ
հոդվածներից առանձնացրել է այդ նույն իրավահարաբերությունը կարգավորող հատուկ նորմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը արդյունքում
6
հստակեցնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման դատական կարգն ու դրա արդյունքում դատարանի կողմից կայացվող որոշումը: (...) շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայության դեպքում իրավակիրառողը պետք է կիրառի հատուկ նորմերը և չկիրառի ընդհանուր նորմերը (տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշումը, 20-21-րդ կետեր): 13.
Վերահաստատելով
նախորդ
կետում
և
համապատասխանաբար
նաև
Հ.Հարությունյանի գործով որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավասու անձի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկելու դեպքում դատարանը պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով քննության առնի բողոքը և կայացնի համապատասխան դատական ակտ` վիճարկվող որոշումը վերացնելու կամ հաստատելու մասին:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Ս.Բաբայանը, ղեկավարվելով
ՀՀ
քրեական
դատավարության
օրենսգրքի
185-րդ
հոդվածի
պահանջներով, քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացրել դատարան և խնդրել է վերացնել վիճարկվող որոշումը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը բողոքի քննությունն իրականացրել և համապատասխան որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290րդ
հոդվածով
սահմանելով
սահմանված
դիմող
կարգով`
Ս.Բաբայանի
վարույթն
իրականացնող
իրավունքների
մարմնի
խախտումը
համար
վերացնելու
պարտավորություն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքում կիրառել է ոչ թե դրա համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հատուկ կանոնները, այլ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կանոնները:
15. Սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը
դուրս
է
եկել
մինչդատական
վարույթի
նկատմամբ
դատական
վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, չի պահպանել քրեական գործ հարուցելը
մերժելու
մասին
որոշման
քրեադատավարական ընթացակարգը:
դեմ
բերված
բողոքի
քննության
7
Վերաքննիչ դատարանը, իր հերթին, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի
դատարանի
որոշման
օրինականությունն
ու
հիմնավորվածությունը,
քրեադատավարական օրենքի խախտումը վերացնելու փոխարեն դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ, ինչի արդյունքում խախտվել են ՀՀ Սահմանադրության 19րդ
հոդվածի
և
ՀՀ
քրեական
դատավարության
օրենսգրքի
185-րդ
հոդվածի
պահանջները:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՛Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները,
որոնք
գործին
մասնակցող
անձանց`
օրենքով
երաշխավորված
իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել
են
գործի
հանգամանքների
բազմակողմանի,
լրիվ
և
օբյեկտիվ
հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…):
Վերոնշյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության
քրեական
դատավարության
օրենսգրքի
403-406-րդ,
419-րդ,
422-424-րդ
հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի փետրվարի 8-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
8
Նախագահող
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ`
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հունիսի, 2012 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/0157/11/11
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
