ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 10.1 — Ոստիկանության պարտականություններն օրենքով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության և (կամ) գույքի պաշտպանությունն ապահովելիս 1.
Ամփոփում
Հոդված 10.1. Ոստիկանության պարտականություններն օրենքով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության և (կամ) գույքի պաշտպանությունն ապահովելիս 1. Քրեական դատավարության մասնակից չհանդիսացող, «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ այլ օրենքներով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության և (կամ) գույքի պաշտպանությունն ապահովելիս ոստիկանությունը պարտավոր է՝ 1) համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ՝ իրականացնել
Ամբողջ Տեքստ
Հոդված 10.1. Ոստիկանության պարտականություններն օրենքով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության և (կամ) գույքի պաշտպանությունն ապահովելիս 1. Քրեական դատավարության մասնակից չհանդիսացող, «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ այլ օրենքներով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության և (կամ) գույքի պաշտպանությունն ապահովելիս ոստիկանությունը պարտավոր է՝ 1) համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ՝ իրականացնել պաշտպանվող անձի անձնական պահպանությունը, նրա բնակարանի կամ այլ գույքի պահպանությունը, պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը սարքավորել հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով, փոխել նրա բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները. 2) պաշտպանվող անձի անձնական անվտանգության ապահովման համար նրան տրամադրել անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաև նրան հայտնել սպասվող վտանգի մասին. 3) պաշտպանվող անձին ժամանակավոր կամ մշտապես փոխադրել բնակության այլ վայր:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով: (10.1-ին հոդվածը լրաց. 07.06.19 ՀՕ-66-Ն, 09.06.22 ՀՕ-172-Ն, փոփ.
03.07.26 ՀՕ-348-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
