ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 244 — Գործի քննության առանձնահատկությունները 1.
Ամփոփում
Հոդված 244. Գործի քննության առանձնահատկությունները 1. Սույն գլխով նախատեսված գործի նախապատրաստումը դատաքննությանն իրականացվում է նախնական դատական նիստում: Նախնական դատական նիստի ընթացքում առաջին ատյանի դատարանը` 1) հարցումներ է կատարում համապատասխան մարմիններին` տիրազուրկ ճանաչվող գույքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով. 2) գործում առկա տեղեկությունների հիման վրա միջոցներ է ձեռնարկում գույքի սեփականատիրոջը որպես վկա ներգրավելու ուղղու
Ամբողջ Տեքստ
Հոդված 244. Գործի քննության առանձնահատկությունները 1. Սույն գլխով նախատեսված գործի նախապատրաստումը դատաքննությանն իրականացվում է նախնական դատական նիստում: Նախնական դատական նիստի ընթացքում առաջին ատյանի դատարանը` 1) հարցումներ է կատարում համապատասխան մարմիններին` տիրազուրկ ճանաչվող գույքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով. 2) գործում առկա տեղեկությունների հիման վրա միջոցներ է ձեռնարկում գույքի սեփականատիրոջը որպես վկա ներգրավելու ուղղությամբ.
3) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում տվյալ գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
