Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-479-Ն5 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5 -ին «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 69-րդ կետով. «69) Հայաստանի Հանրապետության արագ արձագանքման բժշկական խումբ` արտակարգ իրավիճակներում գործող, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, ինքնաբավ և հատուկ պատրաստություն անցած մասնագիտական խումբ:»: Հոդված 2 ․ Օրենքի 3-րդ հոդվածում՝ 1) 5-րդ մասը՝ ա. «Հիվանդանոցային» բառից հետո լրացնել «և արտահիվանդանոցային» բառերով, իսկ «հնարավորությունները» բառից հետո՝ «, ինչպես նաև, բժշկական օգնության և սպասարկման որոշ տեսակների մասնագիտական առանձնահատկություններով պայմանավորված, լիազոր մարմնի սահմանած պահանջները» բառերով, բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում լիազոր մարմնի սահմանած տեսակների բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների, սահմանում է լիազոր մարմինը:».

2) 6-րդ մասը «ինչպես նաև հիվանդանոցային» բառերից հետո լրացնել «և արտահիվանդանոցային» բառերով: Հոդված 3 ․ Օրենքի 35.1-ին հոդվածում՝ 1) 3-րդ և 4-րդ մասերի «լիցենզավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «քննական հանձնաժողովի» բառերով․ 2) 4-րդ մասից հանել «լիազոր մարմնի ձևավորած» բառերը։ Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.3-րդ հոդվածով. « Հոդված 42.3. Արագ արձագանքման բժշկական խումբը 1. Արտակարգ իրավիճակների հետևանքով տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներին կարող են ներգրավվել նաև Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խումբը և մարդասիրական առաքելության շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած միջազգային արագ արձագանքման բժշկական խմբերը:

2. Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խումբը կարող է ներգրավվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին՝ տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետությունում Արագ արձագանքման բժշկական խումբ ստեղծելու, դրա կառուցվածքը, կազմը, քանակը, գործունեության համար անհրաժեշտ միջոցների ցանկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվելու կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Արագ արձագանքման բժշկական խումբը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվում է վարչապետի որոշմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներին ներգրավվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի և ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարների համատեղ հրամանով սահմանված կարգով:»: Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-479-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-479-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (23.12.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.12.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.12.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.12.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 23.12.2024 Հիմնական ակտ 05.12.2024, ՀՕ-479-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.03.1996, ՀՕ-42 04.03.1996, ՀՕ-42 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-479-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել