Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-219-Ն17 դեկտեմբերի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ ՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 5-րդ մասում «նրա տեղակալները` իրենց սպասարկման ոլորտում կատարված կարգապահական խախտումների դեպքերով (բացառությամբ գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ)» բառերը փոխարինել «նրան փոխարինող տեղակալը» բառերով: Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա) ոստիկանության ծառայողի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննարկմանն ուղարկված նյութերով, հետաքննության և նախաքննության այլ մարմիններում քննվող նյութերով կամ քրեական գործերով մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև ոստիկանության ծառայողի նկատմամբ կայացրած դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը.».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կասեցված լինելու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձը կարող է լրացուցիչ բացատրություններ վերցնել կամ նյութերով այլ անհրաժեշտ գործողություններ կատարել՝ առանց ծառայողական քննությունը վերսկսելու:». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Նախաքննության մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված հիմքերով քրեական գործով վարույթի կասեցման դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է ծառայողի արարքին գնահատական տալու համար:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2014 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-219-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-219-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.01.2015-27.03.2026) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.8 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.12.2014 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.12.2014 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.01.2015 Ուժը կորցրել է 27.03.2026 Հիմնական ակտ 17.12.2014, ՀՕ-219-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 11.04.2005, ՀՕ-85-Ն 11.04.2005, ՀՕ-85-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 դեկտեմբերի, 2014 թ.
Գործի #:
ՀՕ-219-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել