ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 26 — Պրոբացիայի ծառայության պետը և նրա տեղակալները 1.
Ամփոփում
Հոդված 26. Պրոբացիայի ծառայության պետը և նրա տեղակալները 1. Պրոբացիայի ծառայության պետը՝ 1) ղեկավարում և հսկում է Պրոբացիայի ծառայության գործունեությունը. 2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Նախարարի հրամանների և ցուցումների կատարումը. 3) ընդունում է Պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված որոշումներ, հրամաններ, տալիս է ցուցումներ և հանձնարարականներ. 4)
Ամբողջ Տեքստ
Հոդված 26. Պրոբացիայի ծառայության պետը և նրա տեղակալները 1. Պրոբացիայի ծառայության պետը՝ 1) ղեկավարում և հսկում է Պրոբացիայի ծառայության գործունեությունը. 2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Նախարարի հրամանների և ցուցումների կատարումը. 3) ընդունում է Պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված որոշումներ, հրամաններ, տալիս է ցուցումներ և հանձնարարականներ. 4) առաջարկություններ է ներկայացնում Նախարարին Պրոբացիայի ծառայության կառուցվածքի և հաստիքացուցակի, Պրոբացիայի ծառայության պետի տեղակալներին նշանակելու կամ պաշտոնից ազատելու վերաբերյալ. 5) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Պրոբացիայի ծառայության անունից, ներկայացնում նրա շահերը, տալիս է լիազորագրեր Պրոբացիայի ծառայության անունից հանդես գալու համար.
6) Պրոբացիայի ծառայության անունից ներկայացնում է հաշվետվություններ. 7) միջնորդություն է ներկայացնում Նախարարին Պրոբացիայի ծառայության պետի տեղակալներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին. 8) քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում Պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները. 9) նշանակում է ծառայողական քննություններ. 10) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնի նշանակված պրոբացիայի ծառայողների լիազորությունները. 11) խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում պրոբացիայի ծառայողներին. 12) առաջարկություններ է ներկայացնում Պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ. 13) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Պրոբացիայի ծառայության պետի տեղակալները՝ 1) համակարգում են Պրոբացիայի ծառայության պետի կողմից իրենց հանձնարարված բնագավառներում կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների գործունեությունը.
2) Պրոբացիայի ծառայության պետին ներկայացնում են տեղեկատվություն իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ. 3) իրենց համակարգմանը հանձնարարված ոլորտի ստորաբաժանումների ղեկավարներին տալիս են ցուցումներ ու հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն.
4) Պրոբացիայի ծառայության պետին առաջարկություններ են ներկայացնում պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
5) Պրոբացիայի ծառայության պետին միջնորդություններ են ներկայացնում իրենց հանձնարարված ոլորտի ստորաբաժանումների ղեկավարներին խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ. 6) իրենց վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես են գալիս Պրոբացիայի ծառայության անունից, ներկայացնում նրա շահերը, տալիս են լիազորագրեր Պրոբացիայի ծառայության անունից հանդես գալու համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
