Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 81 — Պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով 1. Հանցագործության համար դատապարտվա
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 81 — Պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով 1. Հանցագործության համար դատապարտվա

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 81.Պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով 1. Հանցագործության համար դատապարտված անձն ազատվում է պատիժը կրելուց, եթե օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեղադրական դատավճիռն ի կատար չի ածվել հետեւյալ ժամկետներում. 1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում. 2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում. 3) տասը տարի՝ ծանր հանցագործության համար դատա

Ամբողջ Տեքստ

Հոդված 81.Պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով

1. Հանցագործության համար դատապարտված անձն ազատվում է պատիժը կրելուց, եթե օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեղադրական դատավճիռն ի կատար չի ածվել հետեւյալ ժամկետներում.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում.

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում.

3) տասը տարի՝ ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում.

4) տասնհինգ տարի՝ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում:

2. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչեւ նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր դիտավորյալ հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է նոր հանցանքի կատարման օրվանից:

3. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե դատապարտյալը խուսափում է պատիժը կրելուց: Այդ դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ նրա՝ մեղայականով ներկայանալու պահից: Ընդ որում, մեղադրական դատավճիռը չի կարող ի կատար ածվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցագործության համար դատավճիռը կայացնելու պահից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատավճիռը կայացնելու պահից՝ քսան տարի, եւ վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:

4. Ցմահ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ վաղեմության ժամկետ կիրառելու հարցը լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետների կիրառումը, ապա ցմահ ազատազրկումը փոխարինվում է որոշակի ժամկետով ազատազրկմամբ:

5. Վաղեմության ժամկետները չեն կիրառվում խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված՝ սույն օրենսգրքի 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ:

Գ Լ ՈՒ Խ 13

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ, ՆԵՐՈՒՄԸ, ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել