Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 273 — Հանրային մեղադրողի և պաշտպանի մասնակցությունը դատական նիստին և նրանց չներկայանալու հետևանքները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 273AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 273 — Հանրային մեղադրողի և պաշտպանի մասնակցությունը դատական նիստին և նրանց չներկայանալու հետևանքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 273. Հանրային մեղադրողի և պաշտպանի մասնակցությունը դատական նիստին և նրանց չներկայանալու հետևանքները 1. Դատական նիստին հանրային մեղադրողի մասնակցությունը պարտադիր է, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Դատական նիստին հանրային մեղադրողի չներկայանալու և տվյալ նիստում նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում դատալսումները հետաձգվում են: 2. Վարույթից հանրային մեղադրողին հեռացնելու կամ այլ պատճառով նրա հետագա մասնակցության ա

Ամբողջ Տեքստ

Հոդված 273. Հանրային մեղադրողի և պաշտպանի մասնակցությունը դատական նիստին և նրանց չներկայանալու հետևանքները 1. Դատական նիստին հանրային մեղադրողի մասնակցությունը պարտադիր է, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Դատական նիստին հանրային մեղադրողի չներկայանալու և տվյալ նիստում նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում դատալսումները հետաձգվում են:

2. Վարույթից հանրային մեղադրողին հեռացնելու կամ այլ պատճառով նրա հետագա մասնակցության անհնարինության դեպքում հանրային մեղադրողը փոխարինվում է այլ դատախազով: Վարույթին ընդգրկված նոր հանրային մեղադրողին դատարանը տրամադրում է քրեական գործն ուսումնասիրելու և մեղադրանքի պաշտպանությանը նախապատրաստվելու համար ողջամիտ ժամկետ՝ հաշվի առնելով վարույթի բարդությունը, դատական վարույթի վրա արդեն ծախսված ժամանակը և այլ հանգամանքներ:

3. Դատական նիստին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Դատական նիստին պաշտպանի չներկայանալու և տվյալ նիստում նրան այլ պաշտպանով փոխարինելու անհնարինության դեպքում դատալսումները հետաձգվում են:

4. Պաշտպանին վարույթից հեռացնելու կամ այլ պատճառով վարույթին նրա հետագա մասնակցության անհնարինության դեպքում դատարանը մեղադրյալին առաջարկում է հրավիրել նոր պաշտպան: Նոր պաշտպան չհրավիրվելու դեպքում դատարանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում է նշանակել այլ պաշտպան:

5. Վարույթին ընդգրկված նոր պաշտպանին դատարանը տրամադրում է քրեական գործն ուսումնասիրելու և մեղադրյալի պաշտպանությունը նախապատրաստելու համար ողջամիտ ժամկետ՝ հաշվի առնելով վարույթի բարդությունը, դատական վարույթի վրա արդեն ծախսված ժամանակը և այլ հանգամանքներ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել