ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 214-րդ հոդվածի 3-րդ մասը «փաստաթղթեր վերցնելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի առգրավման» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 239-րդ հոդվածում՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով. «11.1. Բանկային կամ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթերի առգրավումը կարող է կատարվել նաև էլեկտրոնային եղանակով: Այդ դեպքում առգրավման որոշումը և առգրավման ենթակա փաստաթղթերը հանձնվում են էլեկտրոնային եղանակով:».
2) 12-րդ մասը «ներկայացուցչին:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Եթե բանկային կամ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթերի առգրավումը կատարվում է էլեկտրոնային եղանակով, ապա արձանագրությունում այդ մասին նշում է կատարվում: Առգրավման արձանագրության պատճենն այն անձին, որից առգրավվել են բանկային կամ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթերը, հանձնվում է էլեկտրոնային եղանակով:». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով. «13. Էլեկտրոնային եղանակով առգրավում կատարելու դեպքում առգրավման արձանագրությանը կցվում է առգրավման կատարման փաստը հավաստող փաստաթուղթը, որը ներբեռնվում է ինքնաշխատ եղանակով:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-174-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-174-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.05.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.05.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.04.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.05.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.05.2026 Հիմնական ակտ 16.04.2026, ՀՕ-174-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.06.2021, ՀՕ-306-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-174-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
