ՌԱՖԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ՝ 27.03.2019Թ. ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 ապրիլի 2019թ. ՍԴԴԿՈ - 20 | ՌԱՖԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ՝ 27.03.2019Թ. ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
Քաղ. Երևան 15 ապրիլի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի
Ա. Թունյանի
ՌԱՖԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ 27.03.2019Թ. ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Ռաֆիկ Գևորգյանը 2019 թվականի մարտի 27-ին դիմել է Սահմանադրական դատարան:
2. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարն իր 2019 թվականի մարտի 28-ի թիվ Ա/0195-2019 գրությամբ դիմողին տեղեկացրել է, որ դիմողը 27.03.2019թ. թիվ 4-50 դիմումում չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի մի շարք պահանջներ: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ Ա/0239-2019 գրությամբ Ռաֆիկ Գևորգյանին տեղեկացվել է, որ 27.03.2019թ. թիվ 4-50 և 05.04.2019թ. թիվ 4-54 դիմումները վերադարձվում են, և «Սահմանա-դրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն դիմումները վերադաձնելը կարող է եռօրյա ժամկետում բողոքարկվել Սահմանադրական դատարան: Միևնույն ժամանակ, նույն գրությամբ հիմնավորվել է, որ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը, դիմումները վերադարձվում են, քանի որ չեն պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջը դիմումում նշվում է Սահմանադրության այն հոդվածը, որը Սահմանադրական դատարան դիմելու հիմք է հանդիսանում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջը դիմումում նշվում են Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածում նշված կոնկրետ գործերով դիմողը պարտավոր է Սահմանադրական դատարան ներկայացնել նաև ….2 ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն վերջնական դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է նրա կողմից վիճարկվող օրենքի դրույթը:
3. Ուսումնասիրելով Ռաֆիկ Գևորգյանի ներկայացրած դիմումները, դիմումներին կից փաստաթղթերը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությունները Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմողի կողմից չեն պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջները, մասնավորապես, դիմողն իր դիմումներում չի նշել Սահմանադրության այն հոդվածը, որը Սահմանադրական դատարան դիմելու հիմք է հանդիսանում, ինչպես նաև Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և իր փաստարկները մասնավորապես, հաշվի առնելով, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն անհատական դիմումով Սահմանադրական դատարանում կարող է վիճարկվել նորմատիվ իրավական ակտի դրույթը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 3 և 4-րդ կետերով, 26-րդ հոդվածի 6-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Ռաֆիկ Գևորգյանի բողոքը մերժել:
Նախագահող
Անդամներ
15 ապրիլի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 ապրիլի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
