ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 109 — Պահանջներն ընդունելը 1.
Ամփոփում
Հոդված 109. Պահանջներն ընդունելը 1. Պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը։ Այդ դեպքում վարչական դատարանը բավարարում է հայցն այն պահանջի մասով, որն ընդունել է պատասխանողը, բացառությամբ հետևյալ դեպքերի (պահանջի ոչ իրավաչափ ընդունում), երբ` 1) պահանջի ընդունումն առերևույթ հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին. 2) պահանջի ընդունումն առերևույթ խախտում է որևէ մեկի իրավունքները և ազատությունները. 3) քն
Ամբողջ Տեքստ
Հոդված 109. Պահանջներն ընդունելը 1. Պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը։ Այդ դեպքում վարչական դատարանը բավարարում է հայցն այն պահանջի մասով, որն ընդունել է պատասխանողը, բացառությամբ հետևյալ դեպքերի (պահանջի ոչ իրավաչափ ընդունում), երբ` 1) պահանջի ընդունումն առերևույթ հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին. 2) պահանջի ընդունումն առերևույթ խախտում է որևէ մեկի իրավունքները և ազատությունները. 3) քննվում է սույն օրենսգրքի 26-րդ գլխով նախատեսված որևէ գործ։
2. Պահանջի ընդունման ոչ իրավաչափ լինելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով։
3. Եթե պատասխանողը մասնակիորեն է ընդունել հայցվորի պահանջը, և վարչական դատարանը համարում է, որ այն իրավաչափ է, ապա դատարանը կարող է այդ պահանջի մասով առանձնացնել առանձին վարույթ։ Այդ վարույթով դատարանը դատաքննությունը հայտարարում է ավարտված և կայացնում վճիռ։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
