Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 168-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 168-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-333 մայիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-33)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 մայիսի 2019թ. ՍԴԱՈ - 33 | «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 168-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 168-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժելու վերաբերյալ առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2019 թվականի ապրիլի 15-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը:

2019 թվականի ապրիլի 8-ի «Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշմամբ (ԵԴ/22375/02/18 քաղաքացիական գործով) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դիմել է Սահմանադրական դատարան Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածն ամբողջությամբ կամ այնքանով, որքանով հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը կամ առհասարակ հոդվածը (այլ լրացուցիչ մաս չնախատեսելու մասով) չի սահմանում բացառիկ դեպք/եր (հնարավորություն), երբ դատարանը, ելնելով որոշակի օբյեկտիվ և արդարացի հանգամանքներից և (կամ) որոշակի պայմաններում իրավունք կունենա ինքնուրույն որոշելու հայցային վաղեմության միջնորդությունը նախապես դատավարության ավելի վաղ (նախնական դատական նիստում) կամ վերջնական փուլում պահանջի ըստ էության լուծման հետ միաժամանակ (եզրափակիչ վճռով) քննելու հարցը, ինչպես նաև այնքանով, որքանով նույն հոդվածի 7-րդ մասը կամ հոդվածը (այլ լրացուցիչ մաս չնախատեսելու մասով) չի սահմանում մեկ նյութաիրավական պահանջ քննվելու դեպքում պահանջի մերժված մասով վարույթ առանձնացնելու և առանձնացված մասով հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու հնարավորություն Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմումը չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներին։ Մասնավորապես, հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Մինչդեռ դիմողը վիճարկվող հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ, ըստ էության, ներկայացրել է այնպիսի հիմնավորումներ, որոնք կապված են ոչ թե վիճարկվող հոդվածի սահմանադրականության հարցի հետ, այլ առավելապես վերաբերում են այդ հոդվածի դրույթների իրավական բովանդակության մեկնաբանության և կիրառման, ինչպես նաև իրավակարգավորման ենթադրյալ բացի հարցերին: Հատկանշական է, որ դիմողն ինքն ընդգծում է, որ «օրենսդրի կողմից հայցային վաղեմություն կիրառելու հարցի առավել հրատապությունն ու այդ հարցն ավելի վաղ լուծելու անհրաժեշտությունը պայմանավորվել է այն հանգամանքով, որպեսզի ապահովվի անձի ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական մեկ այլ իրավունք, քանի որ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ վաղեմության հարցին Դատարանը հնարավորություն չի ունեցել ավելի վաղ անդրադառնալ և ստիպված է եղել երկարատև ու անարդյունավետ քննություն իրականացնել վերջում միայն վճռով անդրադառնալով վաղեմության հարցին: Արդյունքում վաղեմության հիմքով հայցը մերժվել է, սակայն անձը ստիպված է եղել տարիներ շարունակ մասնակցել դատավարության, ծախսվել են ռեսուրսներ, ժամանակ, կատարվել են անիմաստ դատավարական գործողություններ և այլն, ինչը չի բխել արդար դատաքննության իրավունքի ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաև պաշտպանության արդյունավետ միջոց չի հանդիսացել»: Նկատի ունենալով նաև օրենսդրական զարգացումների վերոհիշյալ հիմնավորումները, իրավակիրառ պրակտիկայում արձանագրված անարդյունավետ քննության դեպքերը, դիմողի այն մոտեցումը, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածն ամբողջությամբ կամ այնքանով, որքանով հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը կամ առհասարակ հոդվածը (այլ լրացուցիչ մաս չնախատեսելու մասով) չի սահմանում բացառիկ դեպք/եր (հնարավորություն), երբ դատարանը, ելնելով որոշակի օբյեկտիվ և արդարացի հանգամանքներից և (կամ) որոշակի պայմաններում իրավունք կունենա ինքնուրույն որոշելու հայցային վաղեմության միջնորդությունը նախապես դատավարության ավելի վաղ (նախնական դատական նիստում) կամ վերջնական փուլում պահանջի ըստ էության լուծման հետ միաժամանակ (եզրափակիչ վճռով) քննելու հարցը, Սահմանադրական դատարանի կողմից գնահատվում է ոչ հիմնավոր: Դիմողը վկայակոչում է Վճռաբեկ դատարանի, մասնավորապես 2011 թվականի մայիսի 27-ի ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, համաձայն որի «Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ, հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա»: Դիմումին կից ներկայացված գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է (ինչը, ի դեպ, նշվել է նաև դիմումում) տվյալ քաղաքացիական գործով ոչ նյութական վնասի հատուցման գույքային մեկ գումարի բռնագանձնման պահանջով հայցի հիմքում հայցվորը դրել է թվով երկու դիմում: Պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է միջնորդություն դիմումներից մեկի հիմքով ներկայացված պահանջի նկատմամբ կիրառել հայցային վաղեմություն: Հիշյալ միջնորդության քննության ժամանակ հայցվորը պնդել է, որ անկախ երկու դիմումներից պահանջի չափը չի փոփոխում: Այս առումով հատկանշական է դիմողի այն ընդգծումը, որ «հայցային վաղեմությունը կիրառվում է ոչ թե պահանջի փաստական հիմքի նկատմամբ, այլ բացառապես պահանջի նկատմամբ, ինչն էլ ի սկզբանե բացառում է հիմքի նկատմամբ վաղեմություն կիրառելու և այդ մասով լուծման որևէ հնարավորությունը»: Այս համատեքստում դիմողի այն մոտեցումը, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 7-րդ մասը կամ հոդվածը (այլ լրացուցիչ մաս չնախատեսելու մասով) չի սահմանում մեկ նյութաիրավական պահանջ քննվելու դեպքում պահանջի մերժված մասով վարույթ առանձնացնելու և առանձնացված մասով հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու հնարավորություն, ինչպես նաև նկատի ունենալով դիմումում ներկայացված կոնկրետ քաղաքացիական գործի հանգամանքների վկայակոչումներով դատական գործի լուծման հնարավոր ելքերի վերլուծությունները, հանգեցնում են այն հետևությանը, որ դիմողը, ըստ էության, Սահմանադրական դատարանից առավելապես ակնկալում է վիճարկվող դրույթի իրավական բովանդակության մեկնաբանություն և կիրառման լուծում դատական հնարավոր սխալից խուսափելու նպատակով: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի, վերջիններիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավասությունը Սահմանադրությամբ և օրենքով վերապահված է եռաստիճան դատական համակարգին: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը նշում է, որ, հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ամրագրման սահմանադրական պահանջների կենսագործման նկատառումներից ելնելով, օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է: Հաշվի առնելով վերոշարադրյալը և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

3 մայիսի 2019 թվականի

ՍԴԱՈ-33

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 մայիսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-33
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել