ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 24 փետրվարի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
24 փետրվարի 2009թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին
դատական կազմը
Նախագահությամբ` Կ. Բալայանի
Անդամակցությամբ՝ Վ.Հովհաննիսյանի
Զ.Ղուկասյանի
Քննության առնելով Ռուբեն Թորոսյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
1.Քաղաքացի Ռուբեն Թորոսյանը 11.02.2009թ. դիմել է սահմանադրական դատարան վիճարկելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ և 38-րդ հոդվածների 2-րդ մասերով, 69-րդ հոդվածի 6-րդ մասի վերջին նախադասությամբ և 10- րդ մասով սահմանաված դրույթների սահմանադրականության հարցը։ 2.Դիմողը միջնորդում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի (ժդ) կետի հիմքով իրեն ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից:
3. Դիմողը նշում է, որ ՍԴ-ն 09.02.09թ. 2-րդ դատական կազմի որոշմամբ մերժել է իր դիմումի քննության ընդունելիության հարցը և դրանով իսկ խախտել է նրա ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով և ՄԻ եվրոպական կոնվենցիայով սահմանված ողջամիտ ժամկետում արդարացի դատաքննության իրավունքը։ Դիմողի համոզմամբ կատարված խախտման հիմնական պատճառը իր նկատմամբ կիրառված «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված և ՀՀ Սահմանադրությանը հակասող ՍԴ կանոնակարգն է:
4.«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 3-րդ մասին 3-րդ պարբերության համաձայն .«Դիմողի միջնորդության հիման վրա նրան պետական տուրքի վճարումից ազատելու հարցը սահմանադրական դատարանը լուծում է անհատական դիմումը քննության ընդունելու հարցը լուծելու հետ միաժամանակ`«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները սահմանված են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով, որի ժդ) կետի համաձայն պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն ունեն. «դիմողները` ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով»:
Սահմանադրական դատարան հասցեագրված իր դիմումով քաղաքացի Ռ. Թորոսյանը բարձրացրել է օրենքի դրույթի սահմանադրականության հարց, որի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով պետական տուրքի վճարումից ազատում նախատեսված չէ։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27 հոդվածով և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 25 հոդվածի 2-րդ մասով Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
Չբավարարել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի միջնորդությունը և դիմումի քննության ընդունումը մերժել: Նախագահող`
Անդամներ՝
ԴԱՏԱՐԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱ =
ՐՈՒԹՅՈՒՆ
ZZ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 փետրվարի, 2009 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
