ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 137.1 — Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագիրը 1.
Ամփոփում
Հոդված 137.1. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագիրը 1. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը իրականացվում են երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրի (այսուհետ` Խնամատարության պայմանագիր) հիման վրա: 2. Խնամատարության պայմանագիրը ծնողների (երեխայի այլ օրինական ներկայացուցչի), խնամատար ծնողի և մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի մի
Ամբողջ Տեքստ
Հոդված 137.1. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագիրը 1. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը իրականացվում են երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրի (այսուհետ` Խնամատարության պայմանագիր) հիման վրա:
2. Խնամատարության պայմանագիրը ծնողների (երեխայի այլ օրինական ներկայացուցչի), խնամատար ծնողի և մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագիր է:
3. Ծնողը չի կարող հանդես գալ որպես Խնամատարության պայմանագրի կողմ, եթե նա` 1) դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից. 2) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ. 3) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած. 4) դատական կարգով սահմանափակվել են ծնողական իրավունքները. 5) սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 13-րդ մասում նշված հաստատություններում կամ կազմակերպություններում խնամվող երեխայի ծնող է:
4. Ծնողը կարող է հանդես չգալ որպես Խնամատարության պայմանագրի կողմ՝ 1) արգելանքի տակ գտնվելու, ծանր հիվանդության կամ ներկայանալու անհնարինության հիմնավոր պատճառով` այդ մասին գրավոր հայտնելով մարզպետի աշխատակազմ, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարան կամ 2) ճգնաժամային խնամատարության դեպքերում, երբ ծնողը չարամտորեն խուսափում է երեխայի խնամքի կազմակերպման վերաբերյալ համաձայնություն տալուց: 4.1. Դատվածություն չունեցող անձի խնամատար ծնող դառնալու գործընթացը դադարեցվում է, եթե մինչև Խնամատարության պայմանագրի կնքումը սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձի նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անձի ընտրությունը, հաշվառումը և վերապատրաստումն իրականացվում են ընդհանուր կարգով:
5. Խնամատարության պայմանագրով սահմանվում են երեխայի խնամքի, դաստիարակության և կրթության պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև այդ պայմանագրի ժամկետի երկարաձգման, դադարման հիմքերն ու հետևանքները։
6. Խնամատարության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերի համաձայնությամբ, ինչպես նաև` 1) խնամատար ծնողների նախաձեռնությամբ` հարգելի պատճառների (հիվանդության, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխման, հոգեզավակի հետ փոխըմբռնման բացակայության, երեխաների անհամատեղելիության և այլն) առկայության դեպքում. 2) երեխայի ծնողի (օրինական ներկայացուցչի) պահանջով` խնամատարության կիրառման համար հիմք հանդիսացած պատճառի վերացման, այդ թվում` ընտանիքի հետ վերամիավորման դեպքում. 3) մարզպետի աշխատակազմի, իսկ Երևանում քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ խնամատար ընտանիքում երեխայի խնամքն ապահովելու, նրան դաստիարակելու և կրթություն ստանալու համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ երեխային ծնողներին վերադարձնելու կամ ազգականների խնամակալությանը (հոգաբարձությանը) հանձնելու կամ երեխային որդեգրելու դեպքերում: 6.1. Խնամատարության պայմանագրի վաղաժամկետ լուծման այլ հիմքեր կարող են նախատեսվել Խնամատարության պայմանագրով:
7. Խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը: (137.1-ին հոդվածը փոփ., լրաց., խմբ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
