ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2012 թվականի փետրվարի 9-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 2-րդ մասը «384-րդ» բառից առաջ լրացնել «190-րդ, 200-րդ, 201-րդ, 311-313-րդ,» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 200-րդ հոդվածում` 1) 1-ին և 3-րդ մասերից հանել «կառավարչական գործառույթներ իրականացնող» և «կառավարչական գործառույթ իրականացնող» բառերը.
2) 1-ին մասի «իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով, իսկ «ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը` «ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով.
3) 3-րդ մասը «առավելություն ստանալը» բառերից հետո լրացնել «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառերով.
4) 5-րդ մասի` ա. առաջին պարբերությունը «գործառույթներ» բառից հետո լրացնել «կամ զբաղեցնում է ցանկացած այլ պաշտոն» բառերով, բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Առևտրային կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալու մասին ոչ ուշ, քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:»: Հոդված 3. Օրենսգրքի 201-րդ հոդվածում` 1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:».
2) 3-րդ մասի` ա. առաջին պարբերությունը «առավելություն ստանալը» բառերից հետո լրացնել «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառերով, բ. երկրորդ պարբերության «ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 308-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «հինգհարյուրապատիկի» բառը փոխարինել «երեքհարյուրապատիկի» բառով.
2) 4-րդ մասի «311-րդ, 312-րդ և 313-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման առումով» բառերը փոխարինել «311-րդ, 311.2-րդ, 312-րդ, 312.2-րդ և 313-րդ հոդվածներով նախատեսված» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 311-րդ, 311.1-ին, 311.2-րդ հոդվածների 1-ին մասերը «առավելություն ստանալը» բառերից հետո լրացնել «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառերով: Հոդված 6. Օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասը «կաշառք տալու մասին» բառերից հետո լրացնել «ոչ ուշ, քանի 3 օր հետո» բառերով: Հոդված 7. Օրենսգրքի 312.1-ին հոդվածում` 1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:».
2) 2-րդ մասի «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերով.
3) 4-րդ մասը «վարձատրություն տալու մասին» բառերից հետո լրացնել «ոչ ուշ, քանի 3 օր հետո» բառերով: Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 312.2-րդ հոդվածով. « Հոդված 312.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը 1. Անձին` նրա իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը, այսինքն` անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը իր կամ իր ներկայացրած անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
3. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է` 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
4. Ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրություն տալու շորթում, կամ եթե այդ անձը ապօրինի վարձատրություն տալու մասին ոչ ուշ, քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:»: Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2012 թ. մարտի 2 Երևան ՀՕ-18-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-18-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (24.03.2012-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2012.03.14/15(889) Հոդ.229 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 09.02.2012 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 02.03.2012 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 24.03.2012 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 09.02.2012, ՀՕ-18-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2003, ՀՕ-528-Ն 18.04.2003, ՀՕ-528-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 փետրվարի, 2012 թ.
- Գործի #:
- ՀՕ-18-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
