ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 3 — Հանրային ծառայությունը, հանրային ծառայության պաշտոնը, հանրային ծառայողը 1.
Ամփոփում
Հոդված 3. Հանրային ծառայությունը, հանրային ծառայության պաշտոնը, հանրային ծառայողը 1. Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։ 2. Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մա
Ամբողջ Տեքստ
Հոդված 3. Հանրային ծառայությունը, հանրային ծառայության պաշտոնը, հանրային ծառայողը 1. Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։
2. Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը։
3. Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայությունը, արտաքին հետախուզության ծառայությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, պրոբացիայի ծառայությունը, հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը, էկոպարեկային ծառայությունը, տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայությունը:
4. Համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը:
5. Հանրային ծառայության պաշտոնն արժանիքահեն, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական չեզոքություն, քաղաքական զսպվածություն և մասնագիտական գործունեություն պահանջող հաստիքային միավոր է, որը նախատեսված է պետական ծառայության առանձին տեսակների համար նախատեսված պաշտոնների անվանացանկով կամ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով:
6. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական կամ համայնքային ծառայության կադրերի համապատասխան ռեզերվում գտնվող անձը համարվում է հանրային ծառայող:
7. Հանրային ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի անվանում, որը հնարավորին չափ ճշգրիտ արտացոլում է տվյալ պաշտոնի հիմնական գործառույթները և չի կրում ընդհանրական բնույթ: (3-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-11-Ն, լրաց.
24.03.21 ՀՕ-162-Ն, 07.05.21 ՀՕ-206-Ն, 23.12.22 ՀՕ-602-Ն, փոփ.
03.10.23 ՀՕ-302-Ն, լրաց.
22.11.23 ՀՕ-366-Ն, 22.12.23 ՀՕ-424-Ն, 04.12.25 ՀՕ-453-Ն, 03.07.26 ՀՕ-339-Ն ) (21.01.20 ՀՕ-11-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (23.12.22 ՀՕ-602-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) Գ Լ ՈՒ Խ 2 ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
