ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 35 — Անհաղթահարելի ուժը, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքը 1.
Ամփոփում
Հոդված 35. Անհաղթահարելի ուժը, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքը 1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել անհաղթահարելի ուժի ազդեցության ներքո: 2. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի ազդեցությամբ, եթե դրա հետևանքով անձը չէր կարող գիտակցել կամ ղեկավարել իր արարքը: 3. Այն դեպքերում, երբ քր
Ամբողջ Տեքստ
Հոդված 35. Անհաղթահարելի ուժը, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքը 1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել անհաղթահարելի ուժի ազդեցության ներքո:
2. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի ազդեցությամբ, եթե դրա հետևանքով անձը չէր կարող գիտակցել կամ ղեկավարել իր արարքը:
3. Այն դեպքերում, երբ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառվում հոգեկան, ինչպես նաև ֆիզիկական այնպիսի հարկադրանքի ազդեցությամբ, որն անձին չի զրկում իր արարքը գիտակցելու կամ ղեկավարելու հնարավորությունից, քրեական պատասխանատվության հարցը լուծվում է՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 34-րդ հոդվածի դրույթները:
4. Անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից սույն հոդվածով նախատեսված հիմքով, եթե օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու նպատակով ինքն է ստեղծել անհաղթահարելի ուժ կամ մեկ ուրիշին դրդել է իր նկատմամբ ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանք գործադրել՝ հետագայում իր կողմից օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելն անհաղթահարելի ուժի կամ ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի ազդեցությամբ արդարացնելու համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
