Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-194-Ն3 հուլիսի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2007 թվականի հուլիսի 3-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 փետրվարի 2007 թվականի, ՀՕ-123-Ն) 2-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել «, և չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության կամ վարչապետի նորմատիվ իրավական ակտին հակասող կամ գործող այդ ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կամ այդպիսի նոր ակտեր ընդունելու կամ այդ պայմանագիրը վավերացնելու կամ հաստատելու դրույթներ» բառերով։ Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ միջպետական պայմանագրի առնչությամբ.»։ Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 2-րդ մասի 4-րդ կետը լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի» բառերով։ Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով. «3) որը միջպետական է և վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնություն, նվիրատվություն կամ դրամաշնորհ տրամադրելուն կամ նախատեսում է իրականացնել տեխնիկատնտեսական, ֆինանսական կամ այլ համագործակցություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»։ Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «պայմանագիրը վավերացնելու մասին Ազգային ժողովի կողմից որոշում ընդունելու վերաբերյալ» բառերը փոխարինել «պայմանագիրն ուժի մեջ մտնելու վերաբերյալ» բառերով.

2) 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել «կամ այլ իրավական ակտում», «կամ այլ իրավական ակտ» բառերը.

3) 4-րդ մասի «կառավարության որոշման կամ գերատեսչական նորմատիվ ակտում», «կառավարության որոշում կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտ» բառերը համապատասխանաբար փոխարինել «կառավարության կամ վարչապետի որոշման մեջ», «կառավարության կամ վարչապետի որոշում» բառերով։ Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-194-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-194-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.07.2007-09.04.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.07.25/37(561) Հոդ.823 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2007 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.07.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.07.2007 Ուժը կորցրել է 09.04.2018 Հիմնական ակտ 03.07.2007, ՀՕ-194-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.02.2007, ՀՕ-123-Ն 22.02.2007, ՀՕ-123-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հուլիսի, 2007 թ.
Գործի #:
ՀՕ-194-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել