ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 98 — Անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով գնդի հրամանատարի տեղակալը պարտավոր է` - մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակման և դր
Ամփոփում
Հոդված 98. Անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով գնդի հրամանատարի տեղակալը պարտավոր է` - մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակման և դրանց կատարումն ապահովելու գործին. - կազմակերպել և անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանք տանել, հաշվի առնելով յուրաքանչյուր զինծառայողի ազգային և հոգեբանական առանձնահատկությունները, կրթության մակարդակը և վերաբերմունքը կրոնի հանդեպ, նրանց մեջ ձևավորել հավատարմո
Ամբողջ Տեքստ
Հոդված 98. Անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով գնդի հրամանատարի տեղակալը պարտավոր է` - մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակման և դրանց կատարումն ապահովելու գործին. - կազմակերպել և անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանք տանել, հաշվի առնելով յուրաքանչյուր զինծառայողի ազգային և հոգեբանական առանձնահատկությունները, կրթության մակարդակը և վերաբերմունքը կրոնի հանդեպ, նրանց մեջ ձևավորել հավատարմություն Հայրենիքի, զինվորական պարտքի և զինվորական երդման նկատմամբ, զինվոր-քաղաքացու մարտական և բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ. - կոնկրետ միջոցառումներ անցկացնել զինվորական կարգապահության և իրավակարգի ամրապնդման, անձնակազմի շրջանում իրավախախտումների կանխարգելման, զորական կոլեկտիվների համախմբման, զինվորական ծառայության անվտանգության պայմանների ստեղծման ուղղությամբ. - գիտենալ գնդի ստորաբաժանումների յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և սերժանտի գործնական, բարոյահոգեբանական հատկանիշները. - մասնակցել զինվորական կադրերի ուսումնասիրման, նրանց ռազմական-մասնագիտական որակավորման բարձրացման գծով տարվող աշխատանքին. - ուսումնասիրել զինծառայողների տրամադրությունը, հասարակական կարծիքը և հոգեվիճակը, կազմել գնդի անձնակազմի ընդհանուր բարոյահոգեբանական բնութագիրը, միջոցառումներ իրականացնել զորական կոլեկտիվներում առողջ բարոյական մթնոլորտ պահպանելու ուղղությամբ. - կազմակերպել և աշխատանք տանել զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, քաղաքացիական անձնակազմի նկատմամբ սոցիալական արդարության ապահովման ուղղությամբ գիտենալ նրանց կարիքները և պահանջմունքները, միջոցներ ձեռնարկել հիմնավորված բողոքների և դիմումների ժամանակին կատարման, ինչպես նաև խախտված իրավունքների վերականգնման համար. - զինծառայողներին, քաղաքացիական անձնակազմին տալ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության և միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի մասին, կազմակերպել անձնակազմի հասարակական-պետական պատրաստությունը, ստորաբաժանումների հրամանատարներին սովորեցնել դաստիարակչական աշխատանքի սկզբունքները և մեթոդները. - կազմակերպել ուսումնական գործի, մարտական հերթապահության, պահակային և ներքին ծառայությունների բարոյահոգեբանական ապահովվածությունը. - կազմակերպել սպայական ժողովի, հասարակական խորհուրդների, գնդում գործող այլ մարմինների համագործակցությունը և գործնական օգնություն ցույց տալ նրանց. - կապ պահպանել պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների, քաղաքացիների հասարակական կազմակերպությունների հետ սոցիալական խնդիրների լուծման, անձնակազմի դաստիարակության, զինվորական ծառայության քարոզչության և երիտասարդության զինվորական մասնագիտական կողմնորոշումը կազմակերպելու նպատակով. - պայմաններ ստեղծել զինծառայողների հոգևոր դաստիարակության և մշակութային զարգացման համար, կազմակերպել անձնակազմի հանգիստը, - վերահսկել դաստիարակչական աշխատանքի ընթացքում տեխնիկական միջոցների և կուլտուր-լուսավորչական գույքի նպատակային օգտագործումը, անձնակազմին պարբերական մամուլով և փոստային առաքումներով ժամանակին ապահովումը. - կազմակերպել գնդում կատարած հանցագործությունների, պատահարների ու կարգապահական զանցանքների հաշվառումը. - գնդի հրամանատարին ժամանակին զեկուցել անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի մասին: (98-րդ հոդվածը փոփ., խմբ . 14.04.11 ՀՕ-124-Ն, փոփ. 1 1.06.15 ՀՕ-71-Ն) Գ ՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ` ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ (ԻՆԺԵՆԵՐԱԱՎԻԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԸ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԵՏԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
