ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 483 — Ապրանքների տեսականին 1.
Ամփոփում
Հոդված 483. Ապրանքների տեսականին 1. Եթե առուվաճառքի պայմանագրով հանձնվելու են որոշակի հարաբերակցությամբ ապրանքներ` ըստ տեսակների, մոդելների, չափերի, գույների կամ այլ հատկանիշների (տեսականի), վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել կողմերի համաձայնությամբ որոշված տեսականու ապրանքներ: 2. Եթե առուվաճառքի պայմանագրով տեսականին որոշված չէ, և այն որոշելու կարգը պայմանագրով սահմանված չէ, սակայն պարտավորության էությունից բխում է, որ ապրանքները պետք է գնորդին
Ամբողջ Տեքստ
Հոդված 483. Ապրանքների տեսականին 1. Եթե առուվաճառքի պայմանագրով հանձնվելու են որոշակի հարաբերակցությամբ ապրանքներ` ըստ տեսակների, մոդելների, չափերի, գույների կամ այլ հատկանիշների (տեսականի), վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել կողմերի համաձայնությամբ որոշված տեսականու ապրանքներ:
2. Եթե առուվաճառքի պայմանագրով տեսականին որոշված չէ, և այն որոշելու կարգը պայմանագրով սահմանված չէ, սակայն պարտավորության էությունից բխում է, որ ապրանքները պետք է գնորդին հանձնվեն տեսականուն համապատասխան, վաճառողն իրավունք ունի գնորդին հանձնել նրա պահանջմունքներին համապատասխանող տեսականիով ապրանքներ, որոնք հայտնի էին վաճառողին պայմանագիրը կնքելու պահին, կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
