ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 236 — Հատուկ վարույթի կարգով քննվող գործերը 1.
Ամփոփում
Հոդված 236. Հատուկ վարույթի կարգով քննվող գործերը 1. Դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը. 1) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը. 2) շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերը. 3) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու (էմանսիպացիա) գործերը. 4) քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քա
Ամբողջ Տեքստ
Հոդված 236. Հատուկ վարույթի կարգով քննվող գործերը 1. Դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը. 1) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը. 2) շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերը. 3) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու (էմանսիպացիա) գործերը. 4) քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու վերաբերյալ գործերը. 5) քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործերը. 6) երեխայի որդեգրման վերաբերյալ գործերը. 7) անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործերը. 8) քաղաքացուն բժշկական հարկադիր հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ գործերը. 9) ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթերով հավաստված իրավունքները վերականգնելու վերաբերյալ գործերը (կոչի վարույթ). 10) հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի վճռի վերանայման վերաբերյալ գործերը. 11) արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ գործերը. 12) առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու, դեպքի և (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) և (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ գործերը: 13) (236-րդ հոդվածը լրաց. 28.02.24 ՀՕ-117-Ն ) (հոդվածը 03.07.26 ՀՕ-379-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից) ԳԼՈՒԽ 29 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
